Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

25 ՏԱՐԻ ԱՆՑ

07.12.2013

             Հարգարժան շիրակցիներ

Դեկտեմբերի 7-ը հայոց օրացույցի սև օրերից մեկն է:

1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից անցել է 25 տարի, սակայն բնության խոլ տարերքի հասցրած ավերածությունների հետքերը` հազարավոր անմեղ զոհերն ու մեզ բաժին հասած դառնությունները, ապրում են մեր հոգում:

Նրանց կորստյան ցավը դեռ երկար է ծխալու ապրողներիս սրտում, քանզի մարդկային հիշողությունը չի խամրում:

     Արդեն 25 տարի հայրենի պետությունը, աշխարհի շատ երկրներ, միջազգային, բարեգործական հասարակական կազմակերպություններ, անհատներ, իրենց ներդրումներով մեղմում են հայ ժողովրդին հասած դժբախտության ցավը, ամեն ինչ անում, որպեսզի ամոքվեն աղետի հասցրած վերքերը, բարենորոգվեն մարզի շեներն ու քաղաքները, շիրակցիրների կյանքը դառնա ավելի բարեկեցիկ:

Այսօր` աղետի 25-ամյա տարելիցի օրը, մեր խորին շնորհակալանքի խոսքն ենք ուղղում նրանց և հույս հայտնում, որ համագործակցությունն ու բարեկամությունը կշարունակվեն, որպեսզի Շիրակի մարզը հավասարի իրավունքով մասնակցի մեր ընդհանուր ժողովրդավարական տան կառուցմանը:

Իսկ դեռևս անօթևան շիրակցիներին բնակարաններով ապահովելու հիմնահարցը գտնվում է պետության հովանու ներքո ու արդեն իսկ ավարտական փուլում է: Ստեղծվելու են նաև նոր աշխատատեղեր, որպեսզի բնակարան ունեցող շիրակցին իր քրտինքով կարողանա վաստակել օրվա հացը ու շենացնել Երկիր Հայրենին:

Հարգելի համերկրացիներ.

Աղետի տարելիցի տխուր առիթով ընդունեք իմ խորին խոնարհումը անմեղ զոհերի հիշատակին:

Ձեզ ցանկանում եմ անսասան հավատ վաղվա օրվա հանդեպ:

                                                           Ֆ.ՑՈԼԱԿՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42