Նորություններ
ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶԻ ՋԱՋՈՒՌԱՎԱՆ ԵՎ ՁԻԹՀԱՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
09.12.2013
2013 թվականի դեկտեմբերի 8-ին Շիրակի մարզի թիվ 33/1 ընտրատարածքային ընտրական տեղամասի Ջաջուռավան համայնքի թիվ 33/1 և 36/1 ընտրատարածքային ընտրական տեղամասի Ձիթհանքով համայնքի թիվ 36/1 տեղամասում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի հերթական ընտըրություններ: Ջաջուռավանի համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էին երկու թեկնածու՝ համայնքի գործող ղեկավար Աշոտ Գրեյանը ՀՀԿ անդամ և անկուսակցական Զոհրաբ Անտոնյանը:
Համայնքում ընտրողների ընդհանուր թիվն ըստ ցուցակի 170 է, քվեարկությանը մասնակցել են 59-ը, անվավեր քվեաթերթիկների թիվը եղել է 2: Քվեարկության արդյունքում Աշոտ Գրեյանի օգտին կողմ են քվեարկել 54-ը, Զոհրաբ Անտոնյանի օգտին 3-ը:
Համաձայն թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 13-ի թիվ 12-Ա որոշման, համայնքի ղեկավար է ընտրվել Աշոտ Գրեյանը: Ջաջուռավանում ընտրական կարգի խախտումներ չեն եղել, ընտրություններն անցել են առանց միջադեպերի և լարվածության:
Ձիթհանքով համայնքի թիվ 36/1 տեղամասում ևս տեղի է ունեցել համայնքի ղեկավարի հերթական ընտըրություն: Ձիթհանքովի համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էր մեկ թեկնածու՝ համայնքի գործող ղեկավար Հովիկ Պողոսյանը ՀՅԴ անդամ:
Ձիթհանքովի համայնքում ընտրողների ընդհանուր թիվն ըստ ցուցակի 1054 է, քվեարկությանը մասնակցել են 503-ը, անվավեր քվեաթերթիկների թիվը եղել է 14: Քվեարկության արդյունքում Հովիկ Պողոսյանի օգտին կողմ են քվեարկել 486-ը, դեմ՝ 3-ը:
Համաձայն թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 13-