Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶԻ ՋԱՋՈՒՌԱՎԱՆ ԵՎ ՁԻԹՀԱՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

09.12.2013

2013 թվականի դեկտեմբերի  8-ին Շիրակի մարզի թիվ 33/1 ընտրատարածքային ընտրական տեղամասի Ջաջուռավան համայնքի թիվ 33/1  և 36/1 ընտրատարածքային ընտրական տեղամասի Ձիթհանքով  համայնքի թիվ 36/1  տեղամասում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի հերթական ընտըրություններ: Ջաջուռավանի համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էին երկու թեկնածու՝ համայնքի գործող  ղեկավար Աշոտ Գրեյանը  ՀՀԿ անդամ և  անկուսակցական Զոհրաբ Անտոնյանը:

Համայնքում ընտրողների ընդհանուր թիվն ըստ ցուցակի 170 է, քվեարկությանը մասնակցել են 59-ը, անվավեր քվեաթերթիկների թիվը եղել է 2: Քվեարկության արդյունքում Աշոտ Գրեյանի  օգտին կողմ են քվեարկել 54-ը,  Զոհրաբ Անտոնյանի  օգտին  3-ը:

         Համաձայն թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 13-ի թիվ 12-Ա որոշման, համայնքի ղեկավար է ընտրվել Աշոտ Գրեյանը: Ջաջուռավանում ընտրական կարգի խախտումներ չեն եղել, ընտրություններն անցել են առանց միջադեպերի և լարվածության:

Ձիթհանքով  համայնքի թիվ 36/1  տեղամասում ևս տեղի է ունեցել համայնքի ղեկավարի հերթական ընտըրություն: Ձիթհանքովի համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էր մեկ թեկնածու՝ համայնքի գործող  ղեկավար Հովիկ Պողոսյանը  ՀՅԴ անդամ:

Ձիթհանքովի  համայնքում ընտրողների ընդհանուր թիվն ըստ ցուցակի 1054 է, քվեարկությանը մասնակցել են 503-ը, անվավեր քվեաթերթիկների թիվը եղել է 14: Քվեարկության արդյունքում Հովիկ Պողոսյանի  օգտին կողմ են քվեարկել 486-ը,  դեմ՝ 3-ը:

Համաձայն թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 13-

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42