Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՍԵՓԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ՉԵՆ

10.12.2013

 

Շիրակի մարզում համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը 2013թ. դեկտեմբերի մեկի դրությամբ հասել է 86.8 տոկոսի, ինչն ըստ պատասխանատուների, բավարար ցուցանիշ չէ տարեկան տվյալները  եզրափակելու համար: Աշխատանքային տարին ամփոփելու նպատակով դեկտեմբերի 10-ին Շիրակի մարզպետարանում խորհրդակցություն անցկացրին տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը: Համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ Վաչե Տերտերյանը նշեց, որ խոսքը հատկապես վերաբերում է հողի հարկին, որը Շիրակի  մարզում կատարվել է 87.5 տոկոսով: ,,100 տոկոս ցուցանիշ ապահովելու համար բավական լուրջ աշխատանք պետք է տանել,,:
Նշենք, որ հարկերից ամենացածր ցուցանիշ է արձանագրվել գույքահարկի գանձման առումով` 84 տոկոս: Համայնքապետերը հավաստեցին, որ մինչև տարվա վերջ այս հարկատեսակի մասով ապառքներ չեն լինի:
Ի դեպ՝ նշենք, որ այս ցածր ցուցանիշը չի վերաբերում բոլոր համայանքներին, մարզում քիչ չեն այն համայնքները, որոնք սեփական եկամուտները հավաքագրել են 100 և ավելի տոկոսով, օրինակ Գտաշենը` 124.6, Տուֆաշենը` 119.2, Ջրառատը` 114.1 տոկոսով և այլն, սակայն նրանց կողքին կան նաև համայնքներ, որոնց հավաքագրման ցուցաքնիշը չի հասնում 60 տոկոսի, այդպիսիք են` Այգաբացը, Բենիամինը, Կարմրաքարը, Հովունին և այլն:
 Մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանի խոսքերով համայնքապետերի լավ աշխատանքի արդյունքում միայն հնարավոր կլինի դրական արդյունքներ արձանագրել:
,,Ես ուզում եմ ևս մեկ անգամ փաստել, որ սեփական եկամուտների հավաքագրումը հենց ձեզ` համայնքներիդ է պետք, դրանց գանձման համար համայնքապետերը պետք է շահագրգիռ լինեն, չէ որ գումարների առկայությամբ հնարավոր կլինի համայնքներում զարգացման ծրագրեր իրականացնել,,,-նշեց Սեյրան Պետրոսյանը: Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ու Սեյրան Պետրոսյանը համայնքապետերին հորդորեցին ամենասեղմ ժամկետներում հավաքագրել նաև գյուղացիական տնտեսություններին արդեն բաշխված պարարտանյութի գումարները:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23