Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՆԱՐԴՈՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՅՑԸ ԳՅՈՒՄՐԻ

11.12.2013

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության՝ 2009 թվականի փետրվարի 23-26 Իտալիայի Հանրապետություն կատարած այցի ժամանակ, հանդիպում է տեղի ունեցել Եվրահամայնքային քաղաքականության նախարար Անդրեա Ռոնկիի հետ, քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր: Այցի ընթացքում քույր քաղաքների վերաբերյալ հուշագիր է ստորագրվել Նարդո եւ Գյումրի քաղաքների միջև: 2013 թվականի նոյեմբերի 16-19 “Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում” ծրագրի շրջանակներում Հայաստանի պատվիրակության կազմում Իտալիայի Նարդո քաղաքում էր Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը: Այցի շրջանակներում Գյումրիի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Նարդո քաղաքի իշխանությունների, տեղի հայ համայնքի, ինչպես նաև Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանի հետ: Կողմերը պատրաստակամություն են հայտնել աջակցել հայ համայնքի ներկայացուցիչների և հայ-իտալական, մասնավորապես` Գյումրի-Նարդո քաղաքների միջև սերտ համագործակցական կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը: Իտալացիները նախապես ցանկություն են հայտնել համագործակցել քաղաքաշինական, ճարտարապետական, եկեղեցաշինական, տուրիզմի զարգացման, մշակութային, ինչպես նաև փորձի փոխանակման տարբեր ծրագրերում: 2013թվականի դեկտեմբերի 11-ին  Նարդոյի պատվիրակությունը փոխադարձ այցով ժամանեց Գյումրի: Այցի հիմնական նպատակն էր՝ երկու քաղաքների միջև բարեկամության և հետագա համագործակցության մասին համապատասխան հուշագրի ստորագրումը: Համաձայն նախնական պայմանավորվածության, համագործակցությունն ակնկալվում է շինարարության, հատկապես ռեստավրացիոն, ճարտարապետության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մշակույթի ոլորտներում:  Հուշագրի ստորագրումից և պաշտոնական շնորհավորանքից հետո, պատվիրակության անդամները քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանի ուղեկցությամբ այցելեցին Շիրակի մարզպետարան: Մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ ծավալվեց փոխադարձ ջերմ զրույց: Պարոն Պետրոսյանը հյուրերին ողջունեց Շիրակի մարզպետի անունից, ներկայացրեց Իտալիայի ժողովրդի և կառավարության անուրանալի աջակությունը աղետից տուժած բնակավայրերին, հատկապես Շիրակի տարածաշրջանին, ուր մինչև օրս, ի դեմս Գյումրիում Իտալիայի գլխավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի շարունակվում են տարաբնույթ ծրագրերի իրականացում: Նարդոյի քաղաքապետը ևս որոշ մանրամասներով ներկայացրեց իրենց քաղաքը: Հատկանշական է, որ Նարդոյում պահպանվում է Գրիգոր Լուսավորչի մասունքը՝ նրա աջ ձեռքը: Սբ. Գրիգոր Լուսավորիչը Նարդոյի պահապան սուրբն է: Կողմերը միանշանակ հայտնեցին նույն կարծիքը, որ Գրիգոր Լուսավորչի պաշտամունքն ավելի է մտերմացնում երկու ժողովուրդներին եւ հանդիսանալու է ամուր կապ: Մարզպետի տեղակալն իր գոհունակությունը հայտնեց ստորագրված հուշագրի կապակցությամբ, և նկատեց, որ այս հուշագրի ստորագրումից և  քույր քաղաքներ հռչակվելուց հետո, պետք է, որ սպասելիքները շատ լինեն: Հանդիպման ավարտին,  մարզպետի տեղակալը Շիրակի մարզպետի անունից Կոմիտաս վարդապետի գիրքը նվիրեց Նարդոյի քաղաքապետ Մարչելլո Ռիզիին: Հյուրերը պաշտոնական փոխադարձ այցի շրջանակում, այցելեցին ,,Ստիլ,, պատկերասրահ, ուր գեղեցիկի հետ համտեսեցին և վայելեցին հայկական կիսաքաղցր և թնդեցված գինիներ: Քաղաքում կարճատև զբոսանքից հետո, այցելեցին Գյումրու ,,Ժողովրդական ճարտարապետության և կենցաղի,, թանգարան: Այցելեցին մարզային գրադարան, որի շենքի վերականգման աշխատանքներում իր մասնակցությունն է բերել Իտալիայի կառավարությունը: Այցելության ավարտին պատվիրակության անդամները հյուրընկալվեցին Գյումրիու Իտալիայի Գլխավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի հիմնած ,, Վիլլա Կարս,, հյուրերի տուն, որը Իտալիայի Հանրապետության յուրահատուկ այցեքարտն է հայկական հողում, հայկական ոճով:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23