Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բելառուսի դեսպանի հանդիպումը Շիրակի մարզպետի հետ

16.12.2013

Դեկտեմբերի 16-ին  Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց  Գյումրի ժամանած ՀՀ-ում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխարենկոյին:  Հանդիպման սկզբում քննարկվեցին  Շիրակի եւ Բելառուսի Հանրապետության Գրոդնոյի մարզերի միջեւ համագործակցության շարունակականության հետ կապված հարցեր: Նշենք, որ դեռեւս 2009թվականին Շիրակի եւ Գրոդնոյի մարզերի միջեւ կնքվել է առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային համագործակցության մասին համաձայնագիր: Առանձնակի կարևորելով Շիրակի և Գրոդնոյի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և երկուստեք փոխշահավետ համագործակցության ընդլայնման առկա ներուժը, Ֆելիքս Ցոլակյանն ու Ստեպան Սուխարենկոն  պայմանավորվածություն ձեռք բերեցին 2014-ին կազմակերպել Գրոդնոյի պատվիրակության այցը Շիրակի մարզ:  Հայաստանում Բելառուսի դեսպանը մարզպետի հետ հանդիպման էր եկել մի քանի հատքարքիր ու գործնական առաջարկներով: Ըստ դեսպանի,  իրենք ցանկություն ունեն Շիրակի մարզում  ստեղծել բելառուսական մեքենաների, գյուղտեխնիկայի վերանորոգման   և հավաքման համատեղ ձեռնարկություն: Շիրակի մարզպետը դեսպանի առաջարկությունը ողջունելով նշեց. <Մենք միայն ուրախ կլինենք, որ համատեղ ծրագրերը կյանքի կոչվեն, ես ուրախ եմ, որ դուք Շիրակի մարզ եք եկել կոնկրետ առաջարկներով, վստահեցնում եմ, այն ամենն ինչ հնարավոր է Շիրակի մարզում իրականացնել, կարվի հավուր պատշաճի>:

Ստոպան Սուխարենկոն շնորհակալություն հայտնեց Ֆելիքս Ցոլակյանին ջերմ ընդունելության և շահագրգիռ քննարկման համար և ավելացրեց.   «Բելառուսական արտադրության որոշ ապրանքատեսակներ, մասնավորապես, վերելակները,  Հայաստանի շուկայի համար կարող են ձեռնտու լինել, ես անգամ ուրախ կլինեմ, որ բելառուսական վերելակների հավաքումն ու ամբողջական տեսքի բերումն, սաենք Շիրակի մազում լինի>:

Ստեպան Սուխարենկոն նշեց նաև, որ բելառուսական արտադրության  տնտեսական ապրանքներն ու  մաքրության պարագաները կարող են ներկրվել մարզ, իրենք անգամ կողմ են հատուկ բելառուսական ապրանքների համար նախատեսված կենտրոնի բացմանը Գյումրիում:

Ֆելիքս Ցոլակյանը  դեսպանին վստահեցրեց, որ յուրաքանչյուր առաջարկ ու ծրագիր կկարևորվի և կուսումնասիրվի, ավելին, դրանք կներկայացվի շահագրգիռ մարդկանց ու ընկերությունների: <Վստահ եմ, որ փոխգործակցության ընդլայնման հարցում մենք իսկապես լուրջ ներուժ ունենք և այն պետք է օգտագործենք: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ բաց ենք և պատրաստակամ փոխշահավետ ծրագրերի քննարկման և դրանց կյանքի կոչման հարցում» - նշեց Շիրակի մարզպետը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59