Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աջակցություն ազատամարտիկների ընտանիքներին

23.12.2013

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի նախաձեռնությամբ Ամանորյա տոների կապակցությամբ  դրամական աջակցություն է տրամադրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարտական գործողությունների ժամանակ զոհված ազատամարտիկների, զինվորական ծառայության ընթացքում զոհված/մահացած/ զինծառայողների ընտանիքների,  Հայրենական Մեծ պատերազմի վետերանների և ՀՀ սահմանները պաշտպանելու, ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում 1-ին խմբի հաշմանդամ դարձած անձանց: Շահառուները գումարները ստանալու են տանը:  Ավանդական դարձած աջակցությունը   մարզպետարանի աշխատակիցներից կազմված 20 աշխատանքային խմբերը անձամբ տեղ կհասցնեն:  8մլն 295 հազար դրամ գումարը  ընդհանուր թվով 553 ընտանիքների է բաշխվելու, յուրաքանչյուր ընտանիքի կհատկացվի 15հազար դրամ:  Գումարների բաշխումն արդեն սկսված է գյուղական բնակավայրերում արդեն իսկ հատկացվել է, Գյումրիում աշխատանքները կավարտվեն մինչև դեկտեմբերի 25-ը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 16:31:21