Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի և Գործարարների նվերը երեխաներին

25.12.2013

Շիրակի մարզպետարանը, Գործարարների միության Շիրակի մարզային մասնաճյուղն  ամբողջ տարվա ընթացքում անապահով տարբեր խավերի ներկայացուցիչներին աջակցություն է հատկացրել: 20մլն դրամ արժողությամբ  աջակցության ծրագիր են ընդգրկվել նախադպրոցական հաստատությունների,  մարզի տարբեր դպրոցների, մանկատների, երեխաների խնամքի հաստատությունների  շուրջ 450 երեխաներ:  Դեկտեմբերի 25-ին  ծրագրի 2013թվականի ամփոփիչ փուլն էր, որի ժամանակ աջակցություն ստացան մարզի երկկողմանի ծնողազուրկ երեխաներն ու մի շարք դպրոցների անապահով ընտանիքների երեխաներ, ընդհանուր թվով  100 երեխա:  Շիրակի մարզպետարանի ընտանիքի կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօրինակ ծրագրերն իրապես օգնում են անապահով ընտանիքներին փոքրիշատե թեթևացնելու հոգսերը:  Իսկ  գործարարների միության Շիրակի մարզային մասնաճյուղի ղեկավար Կարապետ Մովսիսյանը լրագրողներին տված հարցազրույցում նշեց, որ  բարեգործական գործունեությունը  մեկ տարվա պատմություն չէ,   Գործարարների միությունը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել սոցիալապես անապահով խավերին, ինչը շարունակական բնույթ է կրելու: Ամփոփելով 2013 թվականը Կարապետ Մովսիսյանն այն դրական գնահատեց, նշելով, որ  գործարարության տեսակետից տարին ձեռքբերումների տարի կարելի է համարել: Բարձր էր երեխաների և  նրանց ուղեկցող ծնողների ու դաստիարակների տրամադրությունը, ովքեր իրենց շնորհակալությունը հայտնեցին Շիրակի մարզպետ ֆելիքս Ցոլակյանին, հետևողական և սրտացավ մոտեցման համար, իսկ Գործարարների միությանը ի դեմս Կարապետ Մովսիսյանի, գեղեցիկ և տաք կոշիկները տրամադրելու համար: Օգտվելով պատեհ առիթից կոմերը միմյանց շնորհավորեցին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ցանկացան ամենակարևորը առողջություն և հաջողություններ: Գործարարները՝ դաստիարակներին ցանկացան կառույցների բեռնաթափում, երեխաներին վերադարձ իրենց տները, իսկ դաստիարակները և ծնողները գործարարներին ցնակացան նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ իրենց գործերում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46