Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սոցիալական

27.12.2013

u_files/SOC2013(1).pdf 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ
 
2013 թվականին զգալի աշխատանքներ են իրականացվել սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակներում պետական նպաստների նշանակման ու վճարման գործընթացի բարելավման, ընտանեկան նպաստների հասցեականության բարձրացման ուղղությամբ:
Տարվա ընթացքում իրականացվել են հարակից բազաներից ստացվող տեղեկատվությունների և տեղական տեղեկատվական բազաների համադրման, մասնագետների տնային այցելությունների միջոցով ընտանիքների սոցիալական վիճակի ուսումնասիրությունների գործառույթներ, որոնք որոշակիորեն նպաստել են ընտանեկան նպաստների հասցեականության բարձրացմանը:
Սոցիալական ծառայությունների մատուցման որակը բարձրացնելու նպատակով Աշոցքում՝ 2013 թվականի հուլիս ամսից, իսկ Մարալիկում՝ 2013 թվականի սեպտեմբերից  գործում են սոցիալական ծառայություններ մատուցող պետական կազմակերպությունների (կենսաթոշակ նշանակող, սոցիալական աջակցության, զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներ) համալիր կենտրոնները: Ընթացքի մեջ են նաև մարզի մյուս կենտրոնների ստեղծմանն ուղղված աշխատանքները:
Տեղեկատվություն
 ՍԾՏ մարմիններում հաշվառված և նպաստ ստացող ընտանիքների վերաբերյալ

ՍԾՏՄանվանումը,
 
փաստագրվածընտանիքներիթիվը
Ընտանեկաննպաստ ստացողընտանիքներ
ՍԾՏՄ
անվանումը
Փաստագրված
 
ընտանիքներիթիվը
01.12.2012թ. դրությամբ
01.12.2013թ.դրությամբ
ընտանիք
Գումար /հազ.դրամ/
ընտանիք
Գումար
/հազ.դրամ/
Արթիկի ՍԾՏԳ
3175
2550
71098
2540
70500.0
Ախուրյանի ՍԾՏԳ
2144
1342
38722.0
1361
38472.0
Մարալիկի ՍԾՏԳ
1142
923
26540.0
955
27268.0
Ամասիաի ՍԾՏԳ
199
152
4156.0
159
4425.0
Աշոցքի ՍԾՏԳ
333
232
6705.0
221
6447.0
Գյումրի-1 ՍԾՏԲ
5094
4299
109177.0
4267
107149.0
Գյումրի-2 ՍԾՏԲ
6700
5497
141362.5
5482
139669.5
Շիրակի մարզ
18787
14995
397761.5
14985
393930.0

 
Որոշակի աշխատանքներ են իրականացվել մարզի բնակչության զբաղվածության և գործազուրկների հաշվառման ուղղությամբ տարածքային կենտրոնների գործունեությանը աջակցելու, նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ձեռնարկումներին նպաստելու ուղղությամբ:
2013 թվականի դեկտեմբերի ամսվա դրությամբ մարզում գրանցված են եղել 8971 աշխատանք փնտրողներ, որոնցից գործազուրկի կարգավիճակ ունեն 7694-ը: Աշխատանքի է տեղավորվել 857 մարդ, գործազրկության նպաստ են ստացել 591-ը:

ԶՏԿ
Աշխատանքփնտրողչզբաղված
Գործազուրկներ
Աշխատանքի
 
տեղավորվածներ
Նպաստ ստացողներ
ընդամենը
կանայք
ընդամենը
կանայք
ընդամենը
կանայք
ընդամենը
կանայք
Գյումրի
7518
5521
6989
5161
727
452
534
359
Արթիկ
376
316
344
294
68
53
42
30
Մարալիկ
192
145
174
133
33
15
4
3
Ամասիա
59
41
53
37
11
9
4
4
Աշոցք
151
123
134
114
18
14
7
4
Մարզով
8296
6146
7694
5739
857
543
591
400

 
 Աշխատանքներ են տարվել հաշմանդամների զբաղվածության ապահովման ուղղությամբ: Զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված 239 հաշմանդամներից 9-ը ընդգրկվել են աշխատաշուկայում անմրցունակ խմբերի աշխատավարձի մասնակի փոխհատուցման ծրագրում, 10-ը անցել են մասնագիտական ուսուցում:
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովը, տեղական ինքնակառավարման մարմինները և հասարակական կազմակերպությունները իրականացրել են համատեղ աշխատանքներ՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանություն իրականացնելուն և նրանց հասարակության մեջ ներառելուն: Աջակցություն է ցուցաբերվել հաշմանդամներին վերականգնողական տեխնիկական պարագաներով ապահովման ուղղությամբ:
Մարզի համայնքերում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց 2013 թվականի ընթացքում մարզպետարանի աջակցությամբ և ՀՀ ԱՍՀ նախարարության հետ համագործակցությամբ Գյումրու <<Հաշմանդամների ասոցիացիա>> և <<Փյունիկ>> հասարակական կազմակերպությունները տրամադրել են 84 սայլակ, 57 լսողական ապարատ, 44 տարբեր պրոթեզներ և այլ օժանդակ պարագաներ: Թվով 197 հաշմանդամներ վերականգնողական և օժանդակ տեխնիկական այլ պարագաներ են ստացել նաև Գյումրու ինտերօրթոպրոտեզավորման կենտրոնից:
Թվով 55 հաշմանդամներ են ընդգրկվել <<Հայկական Կարիտաս>> կազմակերպության ցերեկային խնամքի կենտրոնում, իսկ   140-ը խնամք են ստանում տնային պայմաններում: Շուրջ 455 սոցիալապես անապահով քաղաքացիներ և հաշմանդամներ  ընդգրկված են Գյումրի և Արթիկ քաղաքներում <<Առաքելություն Հայաստանի>>, <<ՍՊՖԱ>>, <<Հայ Ավետարանական Մկրտական Եկեղեցի>> կազմակերպությունների միջոցով գործող անվճար ճաշարաններում: Ամառային հանգստի ճամբար, խնամք տնային պայմաններում և այլ ծրագրերում ընդգրկվել են մոտ 2794 կարիքավոր քաղաքացիներ:
<<Արիե Կուփերսթոքի անվան վերականգնողական կենտրոն>> ՓԲԸ–ում 640 սահմանափակ կարողություն ունեցող անձիք պետպատվերի շրջանակում ստացել են վերականգնողական բուժօգնություն:
Թվով 40 բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաներ ընդգրկված են <<Հայկական Կարիտաս>> բարեգործական կազմակերպության <<Արեգակ>> ցերեկային խնամքի կենտրոնում:
Հաշմանդամություն ունեցող անձանց համար կրթության և մասնակցային ուսուցման մատչելիության ապահովման նպատակով 2013-2014 ուսումնական տարում Գյումրի քաղաքի թիվ 1,7,11,23.30,31,38,,40,45 հանրակրթական ուսումնական հաստատություններում կազմակերպվել է ներառական կրթություն:
Աշխատանքներ են իրականացվել մարզի տարածքում սոցիալական ենթակառուցվածքի շենքերի ու շինությունների բնակչության սակավաշարժուն խմբերի համար մատչելիություն ապահովելու ուղղությամբ: Հաշվետու ժամանակաշրջանում կառուցվել և վերակառուցվել են հաշմանդամների համար հարամարեցված հասարակական նշանակության` կրթության, մշակույթի և վարչական թվով 14 շենք, շինություններ:
ՀՀ Շիրակի մարզպետի կողմից հրատապ դրամական օգնություն է ցուցաբերվել թվով   1176 Հայրենական Մեծ պատերազմի վետերանների,զոհված ազատամարտիկների, ծառայության ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների, հաշմանդամ ազատամարտիկների և սոցիալապես կարիքավոր քաղաքացիների:
                ՀՀ կառավարության 1997թ. օգոստոսի 9-ի <<Հայաստանի Հանրապետությունում բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման կարգը հաստատելու մասին>> թիվ 330 որոշման համաձայն ներկայումս որպես բնակարանի կարիքավոր հաշվառված են մարզի համայնքներում բնակվող 44 փախստական ընտանիքներ:
Կարևորվել է մարզում իրականացվող սոցիալական ծրագրերի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացումը, պետական նպաստների համակարգի, հաշմանդամների հիմնախնդիրների, սոցիալական պաշտպանության ոլորտի այլ իրավական ակտերի լուսաբանումը: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 16:31:21