Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆՈՒՆԴ

31.12.2013

 

            Հարգարժան  շիրակցիներ.

            Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Պատմության գիրկն է անցնում ևս մեկ տարի: Տարի, որի ընթացքում մենք ունեցանք բավականին հաջողություններ ու նոր ձեռքբերումներ: 

Մարզի շատ համայնքներում կյանքի կոչվեցին բազմաթիվ ծրագրեր: Կառուցվեցին և վերանորոգվեցին կրթօջախներ ու մանկապարտեզներ, ճանապարհներ և համայնքային կենտրոններ, բարենպաստ եղավ հատկապես գյուղատնտեսության ոլորտում, գրանցելով հացահատիկի աննախադեպ բարձր ցուցանիշ:

Տարին լի էր նաև պատմական ու մշակութային իրադարձություններով:

Նախ Գյումրին ամբողջ 2013 թվականն ապրեց ԱՊՀ Մշակութային մայրաքաղաքի ոգով, ապա  Գյումրիում անցկացվեց ՀայՌուսական միջտարածաշրջանային 3-րդ համաժողովը: Ակնհայտ հաջողություններ  ունեցանք սպորտի ոլորտում:

 Քիչ չէ ձեռք բերածը, սակայն անելիքները շատ են:

           Շիրակցին ստեղծագործող, արարող է, անկոտրում է իր ցանկությունների և իղձերի իրականացման ճանապարհին: Նա երբեք չի կորցրել հավատը և կարողանում է մշտապես վառ պահել վաղվա լավ օրվա հույսը՝ փոխանցելով այն եկող սերունդներին:

      Սիրելի  շիրակցիներ.

Լիահույս եմ, որ  2014 թվականը լինելու է նոր սպասումների, հույսի, բարու արարման, կառուցման ու շենացման տարի, և որ նոր տարին, մեր մարզի տնտեսության ու ժողովրդի համար լինելու  է նորանոր ձեռքբերումների և հաջողությունների տարի:

Շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, բոլորիս մաղթում եմ հենց այդ հույսերի և սպասումների իրականացում, խաղաղություն, քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և թող բոլոր օջախներում թևածի տոնական բարձր տրամադրություն:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

       ՇԻՐԱԿԻ    ՄԱՐԶՊԵՏ՝               ՖԵԼԻՔՍ  ՑՈԼԱԿՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23