Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՄԱՆՈՐԻ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ

01.01.2014

Նոր տարվա առաջին օրը Գյումրու ծննդատունը տարին դիմավորեց  երկու տղաների և  մեկ աղջկա լույս աշխարհ գալով, ի դեպ  դեկտեմբերի 31-ին նմանատիպ ծննունդներով տարին փակեց Գյումրու ծննդատունը, որտեղ ի տարբերություն 2012 թվականի գրանցվել է մոտ 430 ծննունդի նվազում:

Անցնող տոնական օրը հանգիստ է եղել Գյումրու Ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցում: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին հիվանդանոցում եղել են ընամենը մեկ զինվոր ջրծաղիկով, և երկու փոքրիկներ սուր ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիա ախտորոշմամբ: Բոլորի վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Ի տարբերություն նախորդ տարվա այդքան էլ շատ  ծանրաբեռնված չի աշխատել Գյումրու շտապ բուժ օգնության կայանը: Դեկտեմբերի 31-ից մինչեվ հունվարի 1-ը ներառյալ գրանցվել է 148 կանչ 108 կանչ 31-ին, 48-ը հունվարի մեկին, ժամը 15:00-ի դրությամբ: Ցավոք ամանորի գիշերը գրանցվել է ճանապարհատրանսպորտային 1դեպք, մահվան ելքով: Մարզի Արթիկի տարածաշրջանի Հոռոմի կամրջի մոտ ավտովթարի պատճառով մահացել է Բայանդուր գյուղի բնակիչ, 1973 թվականին ծնված Աղվան Զավենի Հակոբյանը: Իսկ 1980 թվականին ծնված Արման Մնացականի Մկոյանին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, պայթուցիկի հետևանքով ստացած ձեռքի վնասների պատճառով: Բարեբախտաբար ստացված վնասվածքը ձեռքի մատին է, և  կյանքին վտանգ չի սպառնում: Անհամեմատ հանգիստ է եղել Ամանորը ԱԻՎ-ում, չի գրանցվել ոչ մի արտակարգ պատահար, հուսանք , տարին այդպես հաջողակ էլ կշարունակի իր նժույգային ընթացքը: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 14:47:14