Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐԶԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՄԱՐԶՊԵՏԻՆ ՀՅՈՒՐ

10.01.2014

 

 

 

Հունվարի 10-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեց Շիրակի մարզի լավագույն  մարզիկների և նրանց մարզիչների հետ: Հաշվի առնելով մեր լավագույն մարզիկների ծանրաբեռնվածությունն Ամանորի նախօրեին՝ Շիրակի մարզպետը մարզխորհրդի ժամանակ  այդպես էլ պայմանավորվեց մարզիկների և ընդհանրապես բոլորի հետ՝ հանդիպել Ամանորից հետո, առավել հանգիստ պայմաններում: Շիրակի մարզպետը ևս մեկ անգամ շնորհավորեց մեր լավագույն մարզիկներին, նրանց մարզիչներին Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, ցանկացավ վերջիններիս նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ իրենց մարզաձևի մեջ: Ֆելիքս Ցոլակյանը հորդորեց չբավարարվել ձեռք բերածով և ձգտել ավելի բարձր արդյունքների հասնել, իսկ այդ արդյունքներին կարելի է հասնել միայն երկարատև ու տքնաջան աշխատանքի շնորհիվ: Ի դեպ, Շիրակի մարզպետը մեծ ոգևորությամբ հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Արթուր Ալեքսանյանի ,,Սպիտակ Արջ,, մականունը՝ նշելով մեկ շատ կարևոր հանգամանք. իր բոլոր ձեռքբերումներով հանդերձ՝ նա իր մականվամբ արդեն լուրջ հոգեբանական ազդեցություն է թողնում հակառակորդի վրա: Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորին անցնող տարի ունեցած լուրջ ձեռքբերումների համար՝ Շիրակի մարզպետը դրամական պարգևներ և նվերներ հանձնեց մեր լավագույն մարզիկներին և  նրանց մարզիչներին: Հուշանվերով պարգևատրվեց  ֆուտբոլի ՀՀ չեմպիոն և սուպերգավաթակիր, Գյումրու ,,Շիրակ,, ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, իսկ մարզական մեկնաբան Սամվել Աղանյանին  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով շնորհվել է ,,ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող,, կոչումը: Հանդիպման ավարտին մարզիկները և նրանց մարզիչները մեկ գավաթ շամպայնով փոխադարձաբար շնորհավորեցին Շիրակի մարզպետի Նոր տարին և Սուրբ ծնունդը:

Ստորև ներկայացնում ենք Շիրակի մարզի լավագույն մարզիկների  և նրանց մարզիչների ցուցակը:

 

 

 

</

հ/հ

Մարզիկի անուն,

ազգանունը

 

Համայնքը

Մարզաձևը

Նվաճումները

Մարզիչի անուն,

ազգանունը

 

Մարզական

կազմակերպությունը

 

1.

Արթուր

Ալեքսանյան

Գյումրի

հունա-

հռոմեական

ըմբշամարտ

Աշխարհի փոխչեմպիոն

Եվրոպայի չեմպիոն,

Ունիվերսիադայի փոխչեմպիոն

Գևորգ

Ալեքսանյան

Գյումրու  հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց

2.

Սերգեյ

Միքաելյան

Աշոցք

դահուկավազք

Միջազգային մրցաշարի

հաղթող,Սոչիի օլիմպիական խաղերին վարկանիշով մասնակից

Արթուր

Միքայելյան

Աշոցքի մարզական

 կենտրոն

3.

Հովհաննես Դավթյան

Գյումրի

ձյուդո

<<Մեծ սաղավարտ>> միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր

Կարեն

 Սիմոնյան

Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջ

4.

Կարապետ

Չալյան

Գյումրի

հունա-

հռոմեական

ըմբշամարտ

Աշխարհի և Եվրոպայի

Երիտասարդների չեմպիոն

Արթուր

Պետրոսյան

Գյումրու  հունահռոմե- ական ըմբշամարտի մարզադպրոց

5.

Գրիգոր

Մխիթարյան

Գյումրի

սամբո

Երիտասարդների աշխարհի

բրոնզե մեդալակիր,

Եվրոպայի չեմպիոն

Հայկ

Ավետիսյան

Գյումրու սամբո-ձյուդոյի մարզադպրոց

6.

Հայկ

Հակոբյան

Գյումրի

ծանրամարտ

Մինչև 23 տարեկանների

Եվրոպայի փոխչեմպիոն

Արտակ

Ներսիսյան

Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց

7.

Վարդան

Միլիտոսյան

Գյումրի

ծանրամարտ

Եվրոպայի  երիտասարդների փոխչեմպիոն

Իսրայել

Միլիտոսյան

Գյումրու ծանրամարտի ՄՊՄԴ

8.

Հենրիկ

Սարգսյան

Գյումրի

 <

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56