Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երեխաների մոտ մաշկի թարախաբշտիկային հիվանդություն (պիոդերմիա) է

16.01.2014

 

Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հասցեում գտնվող հանրակացարանի հիվանդների առողջական վիճակը մասնագետները բավարար են համարում,  խնդրին արագ արձագանքել և մասնագիտական օգնություն է տրամադրել Շիրակի մարզպետարանը: Շիրակի մարզպետի մոտ մասնագետների մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն, այնուհետ կրկին ստուգայց է կատարվել  հանրակացարան: Շիրակի մարզ են եկել  ՀՀ ԱՆ գլխավոր մաշկավեներաբան Կարեն Բաբայանը և ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Շիրակի մարզի մասնագետների և մայրաքաղաքից ժամանած պատասխանատուների համատեղ իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում հաստատվել է նախկինում տրված ախտորոշումը` մաշկի թարախաբշտիկային հիվանդություն (պիոդերմիա), մասնագետները հիվանդներին  բուժում են նշանակել: Հոսպիտալացումից հիվանդները հրաժարվել են : Շիրակի մարզպետի հրահանգով կլինի ամենօրյա ախտաբանում ու մաշկաբանի վերահսկողություն՝ մինչեւ այդ հիվանդությունը վերանա: Հիվանդության կրողները չորս երեխաներ են եւ մի մեծահասակ` նրանց մայրը` Աիդա Ստեփանյանը: Երեխաներից երկուսը ունեն հենաշարժական համակարգի խնդիրներ: Ընտանիքը արդեն մի քանի տարի է Շիրակի մարզպետարանի համապատասխան բաժնի ուշադրության ներքո է որպես սոցիալապես անապահով ընտանիք: Շիրակի մարզպետի կողմից տրամադրվել է ֆինանսական աջակցություն, իսկ ընտանիքի հոր կալանավորվելուց հետո ընտանիքին ցուցաբերվել է նաև իրավաբանական և հոգեբանական աջակցություն:

Ընտանիքը կշարունակի մնալ Շիրակի մարզպետի ուշադրության ներքո և ամեն ինչ կարվի վերջիններիս հոգսերը թեթևացնելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42