Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱԻ նախարարության Շիրակի մարզի ստորաբաժանումներն ամփոփեցին 2013թվականի գործունեության արդյուքները

23.01.2014

u_files/2013.pdf

 ԳՅՈՒՄՐԻ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ.

Շիրակի մարզպետարանի նիստերի դահլիճում հունվարի 23-ին 2013 թվականի տարեկան գործունեության արդյուքներն ամփոփեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզի տարածքային բոլոր ստորաբաժանումները: Լիագումար նիստին ներկա էին ՀՀ  ԱԻ նախարարության ՍՊԱԾ տնօրեն Հրաչյա Պետրոսյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը, Շիրակի մարզի փրկարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը, ստորաբաժանումների ղեկավարներ: «Արմենպ րես» -ի հաղորդմամբ` նիստի ընթացքում առավել ծավալուն հաշվետվությամբ՝ տարվա ընթացքում արձանագրված դեպքերը, կատարված աշխատանքները և խնդիրները, ներկայացրեց ԱԻ նախարարության Շիրակի մարզի փրկարարական վարչության պետը: 2013 թ.-ի ընթացքում Շիրակի մարզի տարածքում գրանցվել է 561 արտակարգ պատահար, որոնց հետևանքով զոհվել է 28, մարմնական վնասվածքներ ստացել` 354 մարդ: Այսպիսով, 2013թ.-ի ընթացքում, մարզում գրանցված արտակարգ դեպքերի թիվը , 2012թ.-ի համեմատ աճել է 132-ով, զոհերի թիվը` նվազել 10-ով, իսկ վիրավորների թիվն աճել է 21-ով: Գրանցված դեպքերից 357-ը տեխնածին են, 85-ը տարերային, 119-ը ՝ սոցիալ-կենցաղային: Գրանցված տեխնածին արտակարգ դեպքերից 168-ը հրդեհի դեպքերն են, իսկ դրանց պատճառով զոհերի թիվը` 4, հրդեհների հետևանքով նույնքան մարդ նաև վիավորվել է: Մեծ է նաև սոցիալ- կենցաղային բնույթի դեպքերի թիվը՝ 119: Դրանցից 37-ը շմոլ գազի թունավորման, 7-ը՝ սննդային թունավորման, 16-ը ակոհոլային թունավորման, իսկ 17-ը` զինամթերքի հայտնաբերման դեպքեր են: Մարատ Սարիբեկյանը, ներկայացնելով վարչության տարբեր կառույցներում տարվող շինվերանորոգման աշխատանքերը, տեղեկացրեց, որ ընթացքի մեջ է ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքային սենյակի վերանորոգման, Արթիկի հրշեջ փրկարարական ջոկատի շենքի հիմնանորոգման, Ախուրյանի ջոկատի շենքի տանիքի մասնակի նորոգման և այլ աշխատանքեր: Կարևորվեցին նաև վարչության համագործակցությունը մարզում տեղակայված զորամասերի հետ, ինչպես նաև ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությունները և անձնակազմի հետ տարվող աշխատանքերը: Տարվա ընթացքում իրականացվել են նաև տարբեր ծրագրեր ինչպես միջազգային կազմակերպությունների՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, ԵՄ Եվրոպական հարևանության և համագործակցության շրջանակում, այնպես էլ ՀՀ ԱԻ նախարարության կողմից ծրագրած: «Կառուցենք անվտանգ տեղական համայնքներ հարավային Կովկասում» ծրագրի արդյունքում` մարզի 14 խոցելի համայնքներում ստեղծվել են 20 հոգուց բաղկացած համայնքային թիմեր, որոնք հագեցվել են պարզագույն փրկարարական գույքով և հանդերձանքով: Աշխատանքեր են տարվում փրկարարական ուժերի պատրաստականության բարձրացման և կադրերի ընտրության ուղղությամբ: Մարատ Սարիբեկյանը նաև առաձնացրեց ոլորտի խնդիրներն ու բացթողումները: Երկրաշարժից հետո մարզի 3-րդ և 4-րդ աստիճանի վթարային շենք-շինություններում առկա են ինքնափլուզման դեպքեր, իսկ ժամանակավոր կացարաններում` հրդեհի վտանգը: Մարզում չի գործում կառավարման մարմինների և բնակչության ազդարարման կենտրոնացված միասնական համակարգ, լուրջ խնդիր է նաև հիդրանտների բացակայության կամ դրանց չգործելու խնդիրը: ՇՄ փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների գույքը, տեխնիկական և տրանսպորտային միջոցները հին են, բարոյապես և տեխնիկապես մաշված, ինչը երբեմն խոչընդոտում է աշխատանքների ժամանակին կատարմանը: Նիստի ընթացքում իրենց ստորաբաժանումների կողմից անցած տարի իրականացված աշխատանքների ու ձեռքբերումների մանրամասն հաշվետվությամբ ներկայացան նաև ՇՄ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, «ՍՊ հյուսիսային ծառայության» ՊՈԱԿ-ի, Հայպետիդրոմետի Շիրակի մարզային ծառայության, ինչպես նաև տեխնիակական անվտանգության փորձագիտությանն ծառայության պետերը: ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ տնօրեն Հրաչյա Պետրոսյանն, ամփոփելով ՀՀ ԱԻ նախարարության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանումների գործունեության արդյունքերը, դրանց «լավ» գնահատական տվեց: «Ամփոփելով աշխատանքների արդյունքները՝ տեսնում ենք, որ 2013 թվականին մարզի ստորաբաժանումները ավելի լավ են աշխատել, քան 2012թ.-ին: Դրա մասին խոսում են թվերը: Դա նաև համակարգի ստորաբաժանումների համախմբված աշխատանքի արդյունքն է»,- նշեց Հրաչյա Պետրոսյանը: Նիստի ավարտին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը ներկայացրեց համակարգում 2014 թվականին  իրականացվելիք ծրագրերն ու կարևոր աշխատանքերը՝ խոստանալով նիստի ընթացքում հնչած բոլոր առաջարկներն ու խնդիրները ներկայացնել ՀՀ ԱԻ նախարարին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59