Տպել
Նորություններ
ՄԵՐ ԲԱՆԱԿԸ 22 ՏԱՐԵԿԱՆ Է
28.01.2014
Սիրելի զինվորներ.
Հարգելի սպաներ, ենթասպաներ, կրտսեր հրամանատարներ.
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայոց ազգային բանակի 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայաստանի անկախացման օրից ի վեր, մեր երկրի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը ազգային բանակի կայացումն է, որի ակունքներում կանգնած են Արցախյան ազատագրական պայքարի տարիներին ձևավորված կամավորական ջոկատները, որոնք հետագայում դարձան Հայոց բանակի հիմնասյունը: Մեր բանակի կազմավորման ակունքներում մեծ ու անուրանալի է Շիրակի զավակների ներդրումը, որոնցից շատերը այդպես էլ չտեսան իրենց ստեղծած բանակի փառավոր ներկան, քանզի նահատակվեցին հայրենիքի ու Արցախի պաշտպանության մարտերում: Ցավոք, այսօր էլ մեր հերոս հայորդիները նահատակվում են թշնամու դավադիր գործողություններից:
Հավերժ փառք նրանց հիշատակին:
Հայկական զինված ուժերը մեր երկրի սահմանների հուսալի պաշտպանն են, մեր ժողովրդի խաղաղ ու անվտանգ կենսագործունեության ապահովողը, ինչպես նաև մեր առաջընթացի կարևոր պայմանը, և մենք պարտական ենք դիրքերում և խրամատներում յուրաքանչյուր օր մեր անդորրը պաշտպանող հայ զինվորին:
Հարգելի հայրենակիցներ, այս տոնական օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, խաղաղություն ու նորանոր ձեռքբերումներ, իսկ մեր զինվորներին` անկոտրուն կամք, բարձր մարտունակություն և բարի ծառայություն:
Հարգանքով`
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ Ֆ.ՑՈԼԱԿՅԱՆ