Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԵՐ ԲԱՆԱԿԸ 22 ՏԱՐԵԿԱՆ Է

28.01.2014

 

Սիրելի զինվորներ.
Հարգելի սպաներ, ենթասպաներ, կրտսեր հրամանատարներ.
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայոց ազգային բանակի 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայաստանի անկախացման օրից ի վեր, մեր երկրի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը ազգային բանակի կայացումն է, որի ակունքներում կանգնած են Արցախյան ազատագրական պայքարի տարիներին ձևավորված կամավորական ջոկատները, որոնք հետագայում դարձան Հայոց բանակի հիմնասյունը: Մեր բանակի կազմավորման ակունքներում մեծ ու անուրանալի է Շիրակի զավակների ներդրումը, որոնցից շատերը այդպես էլ չտեսան իրենց ստեղծած բանակի փառավոր ներկան, քանզի նահատակվեցին հայրենիքի ու Արցախի պաշտպանության մարտերում: Ցավոք, այսօր էլ մեր հերոս հայորդիները նահատակվում են թշնամու դավադիր գործողություններից:
Հավերժ փառք նրանց հիշատակին:
Հայկական զինված ուժերը մեր երկրի սահմանների հուսալի պաշտպանն են, մեր ժողովրդի խաղաղ ու անվտանգ կենսագործունեության ապահովողը, ինչպես նաև մեր  առաջընթացի կարևոր պայմանը, և մենք պարտական ենք դիրքերում և խրամատներում յուրաքանչյուր օր մեր անդորրը պաշտպանող հայ զինվորին:
Հարգելի հայրենակիցներ, այս տոնական օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, խաղաղություն ու նորանոր ձեռքբերումներ, իսկ մեր զինվորներին`  անկոտրուն կամք, բարձր մարտունակություն և բարի ծառայություն:
 
Հարգանքով`    
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ                                  Ֆ.ՑՈԼԱԿՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:44:51