Նորություններ
Ֆելիքս Ցոլակյանն ընտրվեց ԳՊՄԻ խորհրդի նախագահ
08.02.2014
ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Մ. Նալբանդյանի
անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի
խորհրդի փետրվարի 8-ին կայացած նիստի ժամանակ
ինստիտուտի խորհրդի նախագահ ընտրվեց Շիրակի մարզպետ
Ֆելիքս Ցոլակյանը: Նա խորհրդի նախագահի միակ թեկնածուն էր`
խորհրդի անդամների կողմից այլ թեկնածուներ չառաջադրվեցին:
Ըստ կանոնակարգի` նախագահն ընտրվեց բաց քվերակությամբ՝
խորհրդի բոլոր ներկա անդամների միաձայն կողմ քվերակության
արդյունքում: Խորհրդի 25 անդամներից բացական էին միայն 4-ը,
ինչն էլ իրավունք էր տալիս ընտրության արդյուքները վավեր
համարել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բուհի ռեկտոր Վարդևան
Գրիգորյանը բոլորի անունից շնորհավորեց ինստիտուտի խորհրդի
նորընտիր նախագահին՝ հույս հայտնելով, որ վերջինիս
նախագահությամբ բուհը կկարողանա իր առջև դրված դժվարին
խնդիրները լուծել: «Շնորհակալություն եմ հայտնում վստահության
համար: Ինքս մանկավարժի ընտանիքից եմ, զբաղվել եմ նաև
մանկավարժությամբ, ծանոթ եմ նաև ինստիտուտի ստեղծման
պատմությանը, տեղյակ եմ նաև խնդիրներին, թեև ոչ խորությամբ:
Գիտեմ` ինչ կա, որ պետք է արվի և ինչ չի արվել: Շնորհակալ եմ վստահության համար, կաշխատենք միասին»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը:
Խորհրդի նիստի ընթացքում բուհի 2013-2014 թվականներին կատարած աշխատանքերի ծավալուն հաշվետվությունը, ինչպես նաև
ինստիտուտի զարգացման 2014-2018 թվականների ռազմավարական ծրագրերը