Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ մարզի խորհրդի անդրանիկ նիստը

25.02.2014

 

 
Շիրակի մարզպետարանի նիստերի դահլիճում փետրվարի 25-ին տեղի ունեցավ 2014 թվականի մարզի խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, 119 համայնքների ղեկավարները և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Մարզխորհրդի օրակարգի առաջին հարցը վերաբերվում էր գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման ուղղությամբ   տարվող աշխատանքներին:
Զեկուցումով հանդես եկավ ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ` Մ. Մանուկյանը:
2013թ. մարզի շուրջ 29000 գյուղացիական, ֆերմերային տնտեսություններում ցանված ընդհանուր գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները նախորդ տարվա համեմատությամբ ունեն հետեւյալ տեսքը.
 
հ/հ
Մշակաբույսի անվանումը
Ցանքատարածություն
/հա/
Աճ կամ նվազում
/հա/
2012թ.
2013թ.
1. 
Հացահատիկ
39717
42348
+2631
Այդ թվում` աշնանացան ցորեն
21680
22643
+963
                     գարնանացան գարի
18037
19705
+1668
2. 
Կարտոֆիլ
4148
4219
+71
3. 
Բանջարեղեն
1486
1666
+180
4. 
Կերային մշակաբույսեր
11951
12600
+649
5. 
Տեխնիկական մշակաբույսեր
16
31
+15
 
57318
60864
+3546
 
2013թ. կտրուկ աճել են գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները, մարզում ընդհանուր ցանքերի ծավալն ավելացել է                          շուրջ 3500 հա-ով:
Համախռն արտադրության գծով 2013թ. ավել է արտադրվել 28000 տ հացահատիկ, 2500 տ կարտոֆիլ, 4000 տ բանջարեղեն եւ այլն: Գյուղատնտեսության ոլորտի համախառն եկամտի աճը կազմել է 8.2 մլրդ դրամ՝ 7.7%: 2013թ. մարզի գյուղատնտեսության ոլորտի համար լավագույն տարիներից մեկն էր:
 
Աշնանացան ցորենի ցանքեր
 
2014թ. բերքի տակ ցանվել է 24399հա աշնանացան ցորեն նախորդ տարվա 22957հա-ի դիմաց՝ աճ 1442 հա: Աշնանացանի ցանքատարածությունների ծլարձակումը եւ թփակալումը ընթացել է ժամանակին եւ ցանքերը գնացել են նորմալ ձմեռացման: 2013 թ. աշնանն ամբողջությամբ իրականացվեց «ՀայաստանիՀանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծությանևսերմարտադրության զարգացմանծրագիրը». որի արդյունքում նշված շրագրի շրջանակներում մարզում ցանվել է 4895 հա բարձր վերարտադրության ցորենի ցանքեր՝   
 
Սուպեր էլիտային վերարտադրության սերմացու 11.25տ, շահառու՝ 5, հողատարածք՝ 45հա
Էլիտայինվերարտադրությանաշնանացանցորենիցանքեր/7հա եւ ավել/՝ 
սերմացու 120.15տ, շահառու 38, հողատարածք    400.5 հա
        Առաջինվերարտադրութանաշնանացանցորենիցանքեր՝
սերմացու 1335 տ, համայնք 73, հողատարածք 4450 հա
Սակայն ունենք լուրջ խնդիր 2012-2013թթ. առաջին վերարտադրության ցորենի սերմացուի գումարների հավաքագրման ուղղությամբ: 2012թ. աշնանը Շիրակի մարզի համայնքներին հատկացվել է 687տ առաջին վերարտադրության ցորենի սերմացուն՝ որի ընդհանուր գումարը կազմում է 109.9 մլն դրամ, հավաքագրված է 76.3 մլն դրամ: Մարզի համայնքների կողմից չի վճարվել շուրջ 33.6 մլն դրամ գումար՝ Այգաբաց 1.4 մլն դրամ, Մարմաշեն 1.16 մլն դրամ, Բենիամին 0.85 մլն դրամ, Հովունի 0.88մլն դռամ.   Հոռոմ 0.8 մլն դրամ, Սպանդարյան 1.4 մլն դրամ, Վարդաքար 1.4 մլն դրամ, Փոքր Մանթաշ 1.4 մլն դրամ, Աղին 0.64 մլն դրամ, Իսահակյան 3.2 մլն դրամ, Լուսաղբյուր 0.7 մլն դրամ, Հայկաձոր 1.7 մլն դրամ, Ձիթհանքով 1 մլն դրամ, Սարակապ 1 մլն դրամ, Ողջի 1.2 մլն դրամ, Զույգաղբյուր 2.5 մլն դրամ, Փոքր Սարիար 0.32 մլն դրամ:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարի 06.02.2014թ. գրության համաձայն մարզին հատկացված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուների դիմաց պարտք ունեցող համայնքներին գարնանացանի համար սերմացուների հատկացում չի կատարվելու:
 
1.     Գարնանացանի համար սերմերի տրամադրում
 
Գարնանացանւ ծրագիրը շարունակվելու է նաեւ 2014 թվականին, որի համար մարզի համայնքների կողմից հայտ է ներկայացվել՝
 
Գարնանացան գարու սերմ     632.7 տ /1կգ 200դրամ/
Կորնգանի սերմ                      20.0 տ /1կգ 370 դրամ/
Առվույտի սերմ                       57.03 տ /1կգ 1500 դրամ/
Եգիպտացորենի սերմ             13.25 տ /1կգ 350 դրամ/
 
Համայնքների կողմից ներկայացված հայտերն ամբողջությամբ ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն:
 
2. Ցանքերի սնուցման աշխատանքներ
 «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» ծրագրի շրջանակներում մարզին 2013թ. հատկացվել է6850տ ազոտական պարարտանյութ, որի գումարը կազմել է 822.0 մլն դրամ: Գարնանային ծրագիրը 4250տ, գումարը կազմել է 510 մլն դրամ՝ ծրագիրը ամբողջությամբ ավարտված է, եւ աշնանային ծրագիր 2600 տ, որի գումարը կազմել է 312 մլն դրամ, հավքագրված է 308 մլն դրամ, մնում է հավաքագրելու 4 մլն դրամ՝ Իսահակյան 3.1 մլն դրամ, Սարակապ 0.45 մլն դրամ, Աղին 0.12 մլն դրամ, Հայկաձոր 0.28 մլն դրամ:
2014թ. գյուղատնտեսական տարվա համար մարզի համայնքների կողմից հայտ է ներկայացվել՝
Ազոտական պարարտանյութի՝ 5631 տ /1 պարկը 6000 դրամ/ 1հա-ի համար 300կգ, ոչ ավել 1տ.
Ֆոսֆորական պարարտանյութի՝ 595 տ/ 1 պարկը 7000 դրամ/ 1հա-ի համար 400կգ,
Կալիումական պարարտանյութի՝ 465 տ /1 պարկը 7000 դրամ/ 1հա-ի համար 150կգ:
Հայտերն ամբողջությամբ ներկայացվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարություն:
3. Հողի մշակության համար դիզելային վառելանյութի տրամադրում
 ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վեռալանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» ծրագրի շրջանակներում 2013թ. ընթացքում իրացվել է 3 505 700 լիտր դիզելային վառելանյութ, որի գումարը կազմել է 1227.0 մլն դրամ, այն ամբողջությամբ հավաքագրված եւ մուծված է:
2014թ. գյուղատնտեսական տարվա համար մարզի համայնքների կողմից ներկայացվել է 4.4 մլն լիտր դիզելային վառելանյութի հայտ /1 լիտրը 350 դրամ, 1հա-ի համար 200լ. ոչ ավել 600լ./, որը ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն:
2013թ. «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի շրջանակներում մարզի 7 համայնքներ ձեռք են բերել գյուղատնտեսական տեխնիկա եւ գյուղ. գործիքներ՝
Բերդաշեն – 2 հատ անիվավոր տրակտոր եւ գյուղ. գործիքներ,
Բասեն – 1 հատ անիվավոր տրակտոր եւ գյուղ. գործիքներ,
Ջրառատ- 1 հատ ինքնագնաց խոտհնձիչ,
Այգաբաց – 2 հատ անիվավոր տրակտոր եւ գյուղ. գործիքներ,
Հառիճ – 2 հատ անիվավոր տրակտոր եւ գյուղ. գործիքներ,
Աղին – 2 հատ անիվավոր տրակտոր եւ գյուղ. գործիքներ,
Մեծ Մանթաշ – 1 հատ անիվավոր տրակտոր եւ գյուղ գործիքներ:
            Մեքենատրակտորային պարկի թարմացման համար մարզի համայնքներից ներկայացվել էր 25 միավոր տրակտորների եւ գյուղգործիքների հայտեր: Դրանց մի մասը բավարարվեց «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության» զարգացման ազգային կենտրոնի գյուղական համայնքների զարգացման ծրագրով՝ 10 համայնքներ ձեռք բերեցին 12 միավոր «Բելառուս» տրակտոր՝ Ազատան-3 հատ, Մեծ Մանթաշ-1 հատ, Արեւշատ-1 հատ, Արեւիկ-1 հատ, Կամո-1 հատ, Մեղրաշեն-1 հատ, Կառնուտ-1 հատ, Ախուրյան-1 հատ, Կարմրավան-1 հատ, Բասեն-1 հատ:
Մարզի մեքենատրակտորային պարկի թարմացման համար գերակա խնդիր է հանդիսանում հացահատիկահավաք կոմբայնների ձեռքբերումը: 2013թ. մարզի համայնքների կողմից ներկայացվել է 8 միավոր հացահատիկահավաք կոմբայնների պահանջարկի հայտ, որը ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն:
Օրակարգի 2-րդ հարցի`
 գարնանային հնարավոր հեղեղումների կանխարգելման, դրանց հետևանքների նվազեցման և վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների և առաջիկա անելիքների մասին  զեկուցումով հանդես եկավ ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Կ. Աբրահամյանը:
Գարնանայինհնարավորհեղեղումներիկանխարգելման, դրանցհետևանքներինվազեցմանևվերացմանուղղությամբիրականացվածաշխատանքներիևառաջիկաանելիքներիմասին:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզին բնորոշ տարերային բնույթի վտանգավոր երևույթներից են գարնանային վարարումները և սելավները, որոնք կարող են առաջացնել արտակարգ իրավիճակներ, պատճառելով խոշոր նյութական վնասներ:
     Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզին տարերային բնույթի արտակարգ իրավիճակներից հասցված նյութական վնասը միջին հաշվով տարեկան կազմում է 400-450 մլն. դրամ, որից ամեն տարի հեղեղումների և սելավների պատճառած վնասը կազմում 25-ից 30-%:
 Շիրակի մարզի տարածքում առավել հեղեղավտանգ տարածքներն են Ախուրյան, Աշոցք և Ձորագետ գետերի, Դալի, Ղարանղու, Ղորղոբա, Գյումրի-չայ, Թորաս-չայ և Ջաջուռ գետակների ավազանների հողատարածքները և բնակավայրերը: Առավել սելավավտանգ տարածքներն են Ողջիի, Մարալիկի, Արթիկի, Մարմաշենի և Հովունիի սելվատարների ընդգրկման տարածքները:
     Հեղեղումների հիմնական պատժառ է հանդիսանում գարնանը ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը և հորդառատ անձրևները, սակայն տեղական ինքնակառավարման մարմինների անհետևողական աշխատանքի հետևանքով համայնքներում շատ հաճախ հեղեղումների պատճառ է հանդիսանում նաև կենցաղային աղբը, որը բնակիչների կողմից լցվում է սելավատարները:
   Բնակչության կողմից համայնքների տարածքով անցնող գրեթե բոլոր գետերի հուները և սելավատարները լցվում են կենցաղային աղբով, խիստ մտահոգիչ են Գյումրի քաղաքում <<Ղորղոբա>> և <<Գյումրի Չայ>> գետերի, Ախուրյան և Ազատան համայնքում <<Ջաջուռ>> գետի, Աշոցք համայնքում <<Աշոցք>> գետի ինչպես նաև Ողջի, Մարալիկ, Արթիկ, Մարմաշեն և Հովունի համայնքներով անցնող                  սելավատարների վիճակը:                 
Հեղեղավտանգ ժամանակահատվածում կանխարգելիչ միջոցառումների կանոնակարգված կազմակերպման նպատակով յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի կողմից ընդունվում է «Շիրակի մարզի տարածքում գարնանային հնարավոր հեղեղումների կանխարգելման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման միջոցառումների մասին» որոշումը, տրվում են հստակ հանձնարարականներ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին, արվում առաջարկություններ շահագրգիռ կազմակերպությունների և համայնքների ղեկավարներին՝ իրականացնելու բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները սելավատարների առավել վտանգավոր տեղամասերում հուների մաքրման և ափերի բարձրացման ուղղությամբ, հեղեղավտանգ ժամանակահատվածում ուժեղացնելու հսկողությունը մարզի տարածքում գտնվող ջրամբարների և ջրանցքների հիդրոլոգիական ռեժիմների նկատմամբ:
 Մարզում գարնանային հնարավոր հեղեղումների կանխարգելման, հետևանքների նվազեցման ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել լուրջ աշխատանքներ ամբողջ տարվա ընթացքում: Այդ նպատակին են ուղղված մարզի տարածքի հեղեղավտանգ հատվածների ուսումնասիրման աշխատանքները, որը յուրաքանչյուր տարի կատարվում է Շիրակի մարզային փրկարարական վարչության և մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետների կողմից: ՈՒսումնասիրման արդյունքները և համապատասխան առաջարկությունները ներկայացվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը:
2013 թվականին ՀՀ Շիրակի մարզում իրականացվել են որոշակի աշխատանքներ մարզի տարածքում գարնանային հնարավոր հեղեղումների կանխարգելման և հնարավոր հետևանքների նվազեցման ուղղությամբ՝
-   ՈՒսումնասիրվել է մարզի տարածքի գետերի հուների և սելավատարների վտանգավոր հատվածները և ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ գարնանային վարարումների և սելավների ռիսկերից մարզի տարածքի բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները, գյուղատնտեսական հողատեսքերն ու բնակչության գույքը պաշտպանելու համար:
-      2013 թվականի ընթացքում մարզում իրականացվել են շուրջ 7300 մետր երկարությամբ գետերի հուների, ջրանցքների և հեղեղատարների մաքրման և ափերի ամրացման աշխատանքներ՝ Գյումրի, Արթիկ, Մարալիկ քաղաքային համայնքներում, ինչպես նաև   Ախուրյան, Ամասիա, Սարալանջ, Աշոցք, Արևիկ, Շիրակ, Ազատան, Առափի, Փանիկ, Գեղանիստ, Հայրենյաց, Արևշատ Նոր Կյանք, Ջաջուռ, Ջրաձոր, Գտաշեն, Բանդիվան, Լուսակերտ, Ողջի, Տուֆաշեն, Մեղրաշեն, Հառիճ, Ձիթհանքով, Գուսանագյուղ, Գետափ, Արեգնադեմ, Լուսաղբյուր, Բերդաշեն, Բավրա, Փոքր Սարիար գյուղական համայնքներում:  
- Մարզի թվով 10 գյուղական համայնքներում՝ հաստատված ժամանակացույցի համաձայն անցկացվել են <<Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը սելավների սպառնալիքի դեպքում>> թեմայով շտաբային ուսումնավարժություններ:
      - Գարնանային վարարումների և սելավների ժամանակահատվածում համայնքների ղեկավարների և բնակչության զգոնության, հետևողականության և պատասխանատվության բարձրացման նպատակով Շիրակի մարզային փրկարար վարչության կողմից զանգվածային լրատվամիջոցներով իրականացվել են բացատրական աշխատանքեր:
     - Աղետակայուն մարզ ձևավորելու նպատակով մարզում ստեղծվել է աղետների ռիսկի նվազեցման մարզային թիմ, որն հանդիսանում է աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարության իրականացման մարմին: Թիմի կազմում ընդգրկված են մարզպետարանի աշխատակազմի, Շիրակի մարզային փրկարար վարչության և մարզի տարածքում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Թիմի աշխատանքներում ներգրավել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների, մասնագիտացված կառույցների մասնագետներ և փորձագետներ:
     Հարգելի գործընկերներ մարզի տարածքում 2014 թվականի գարնանային հնարավոր հեղեղումների կանխարգելման, դրանց հետևանքների նվազեցման և վերացման նպատակով անհրաժեշտ է իրականացնել <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի տարածքում 2014 թվականի գարնանային հնարավոր հեղեղումների կանխարգելման, հետևանքների նվազեցման և վերացման միջոցառումների>> պլանով նախատեսված միջոցառումները(պլանը կտրամադրվի այն իրականացնողներին):
     Հարգելի համայնքի ղեկավարներ կախված վարարումների ժամանակահատվածի օդերևութաբանական պայմաններից, այդ շրջանում կարող են առաջանալ ջրային հոսքի զգալի ծավալներ, իսկ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման, հորդառատ անձրևների դեպքում մարզի բնակավայրերի և ցանքատարածքների համար ապրիլ-մայիս ամիսներին հնարավոր են ջրածածկումներ և ողողումներ:
      Նկատի ունենալով ջերմաստիճանի սպասվող բարձրացման վերաբերյալ հրդրոօդերևութաբանական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվությունն ու դրա հետևանքով հնարավոր հեղեղումների առաջացման հնարավորությունը, անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու, հեղեղումների հնարավոր հետևանքները նվազեցնելու և վերացնելու, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզպետի 2014 թվականի փետրվարի 14-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի տարածքում 2014 թվականի գարնանային հնարավոր հեղեղումների կանխարգելման, դրանց հետևանքների նվազեցման և վերացման միջոցառումների մասին>> թիվ 26-Ա որոշման կատարումն ապահովելու նպատակով առաջարկում ենք.
      ա/ 2014 թվականի ընթացքում գարնանային հնարավոր հեղեղումների կանխարգելման, դրանց հետևանքների նվազեցման և վերացման միջոցառումների վերաբերյալ ընդունել համապատասխան որոշում,
      բ/ պատրաստի վիճակի բերել համայնքային քաղաքացիական պաշտպանության կազմավորումները և արագ արձագանքման փրկարարական խմբերը, անհրաժեշտության դեպքում փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքներն օպերատիվ իրականացնելու համար,
       գ/ կազմել համայնքի տարածքում գարնանային հնարավոր հեղեղումների կանխարգելման, հետևանքների նվազեցման և վերացման միջոցառումների պլան և ապահովել նախատեսված միջոցառումների ժամանակին կատարումը,
     դ/ գյուղապետարանում սահմանել հերթապահություն գարնանային հեղեղումներին շտապ արձագանքելու նպատակով,
     ե/ սպասվող հնարավոր հեղեղումների և ձեռնարկվելիք առաջնահերթ քայլերի մասին իրազեկել համայնքի բնակչությանը,
զ/ մշտապես հետևել համայքների սելավատարների մաքրությանը, թույլ չտալ բնակչությանը կենցաղային աղբը լցնելու սելավատարները:
 
Զեկուցումներին հաջորդեց հայտարարությունները
ա) Մարզի համայնքներում իրականացվող վարչական հսկողության աշխատանքային ծրագրի մասին կրկին հայտարարությամբ հանդես եկավ
ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Կ. Աբրահամյանը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարգելի մարզպետ, հարգելի համայնքների ղեկավարներ
 
Համաձայն ՀՀ փոխվարչապետ տարածքային կառավարման նախարարի կողմից հաստատված աշխատանքային ծրագրի, 2014 թվականին նախատեսված է վարչական հսկողություն իրականացնել մարզի թվով 39 համայնքներում (կցվում է ցանկը): Վարչական հսկողության աշխատանքային ծրագիրը սահմանված կարգով տեղադրված է մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքում:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 20-ի ՆՀ-728 հրամանագրում կատարված լրացման համաձայն (05.08.2013թ.ՆՀ-189-Ն հրամանագիր) առավել հստակեցվել և կանոնակարգվել են տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ իրականացվող վարչական հսկողության բովանդակությունը, հսկողության ոլորտները, սահմանները և միջամտող միջոցառումները:
 Նշված հրամանագրի համաձայն վարչական հսկողությունն իրականացնելիս այսուհետ առաջնորդվելու ենք համապատասխան ոլորտի պետական լիազորված մարմնի և իրավական հսկողության բարձրագույն մարմնի համատեղ հրամաններով հաստատված հսկողության հարցաշարերով: Մարզպետարանում արդեն ստացվել են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի և համապատասխան ոլորտների նախարարների համատեղ հրամաններով հաստատված հացաշարերը:
Հարցաշարերում ներառված են համայնքի ղեկավարի և ավագանու գործունեությունը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության, տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության, հասարակական կարգի պահպանության, հանրային միջոցառումների կանոնակարգման, պաշտպանության կազմակերպման, քաղաքաշինության և կոմունալ տնտեսության, հողօգտագործման, տրանսպորտի, առևտրի  և ծառայությունների, կրթության, մշակույթի և երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, աշխատանքի և սոցիալական ծառայության, գյուղատնտեսության, բնության և շրջակա միջավայրի պահպանության և այլ բնագավառներում:
Վարչական հսկողության բնագավառում նոր պահանջների ու մոտեցումների ներդրումը համայնքների ղեկավարներից և աշխատակազմերի աշխատակիցներից պահանջում է ՀՀ օրենսդրության անրաժեշտ իմացություն, բավարար գիտելիքներ ու հմտություններ, ինչպես նաև բարձր պատասխանատվություն՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացման գործում: 
Նկատի ունենալով վարչական հսկողության ծավալներն ու իրականացման ժամկետները, առաջարկում եմ համայնքների ղեկավարներին՝
1.      կարգաբերել համայնքապետարանի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից իրականացված գործառույթների փաստաթղթային տնտեսությունը: 
2.      բարձրացնել աշխատակազմի աշխատակիցների պատասխանատվությունը՝ օրենսդրությամբ, աշխատակազմի կանոնադրությամբ և պաշտոնների անձնագրերով իրենց վերապահված լիազորությունների իրականացման գործում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
2014 ԹՎԱԿԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
(Հաստատված է ՀՀ փոխվարչապետ տարածքային կառավարման նախարարի
 2013 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 159-Ա հրամանով)
 

 
Հ/հ
 
Մարզ
 
Հ/հ
 
 
Համայնքների
անվանումը
Կատարման ժամանակացույցը
(ըստ եռամսյակների)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
1.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Շիրակ
1.
Այգաբաց
 
 
 
1-ին եռամսյակ
 
 
2.
Բանդիվան
3.
Վարդաղբյուր
4.
Տուֆաշեն
5.
Սառնաղբյուր
6.
Բագրավան
7.
Քարաբերդ
 
 
 
 
 
 
 
2-րդ եռամսյակ
8.
Արևշատ
9.
Առափի
10.
Շաղիկ
11.
Շիրակավան
12.
Կրասար
13.
Թավշուտ
14.
Ջաջուռավան
15.
Ոսկեհասկ
16.
Բաշգյուղ
17.
Կարմրավան
18.
Հառիճ
19.
Սիզավետ
20.
Փոքրաշեն
21.
Մարալիկ
 
 
 
 
 
 
3-րդ եռամսյակ
22.
Կապս
23.
Գտաշեն
24.
Սալուտ
25.
Զարիշատ
26.
Ախուրիկ
27.
Մեղրաշատ
28.
Մուսայելյան
29.
Հովունի
30.
Կարմրաքար
31.
Հովիտ
32.
Ջրաձոր
33.
Բասեն

 

 
Շիրակ
34.
Կրաշեն
 
4-րդ եռամսյակ
 
35.
Սարագյուղ
36.
Վահրամաբերդ
37.
Արդենիս
38.
Մեղրաշեն
39.
Զորակերտ

 
 
 
բ) Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից դրամական պահանջների վերաբերյալ կայացված որոշումների հարկադիր կարգով կատարման մասին:
ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Տ. Ղարիբյան
 
Ելույթ ունեցավ նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Իր ելույթում վերլուծելով նախորդ ելույթները, մարզպետը հորդորեց առավել ակտիվ նախապատրաստվել գարնան նախապատրաստական աշխատանքներին: Անհասկանալի համարեց ԱԻՎ ներկայացուցիչների բացակայությունը մարզի խորհրդի նիստին, երբ քննարկվում և հայտարարություններ են արվում գարնան սելավներից պաշտպանվելու վերաբերյալ: Ելույթներին հաջորդեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ելույթը: Նախարաը հիմնականում անդրադրաձավ գարնան նախապատրաստական աշխատանքներին, սերմացուների ու վառելանյութի խնդիրներին: Հատկապես կարևորելով կոոպերատիվների հիմնումը մի քանի օրինակ բերեց այն համայնքներից, որոնք անցել են այդ գործընթացին և այն իրոք արդարացրել է գյուղացիների սպասելիքները: Գյուղ նախարարը դատարկաձեռն չէր եկել մարզ, պարոն Կարապետյանը նախարարության մեդալով պարգևատրեց Շիրակի մարզպետին, մի շարք ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչների և մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Մանուկյանին լավ աշխատանքի համար: Մարզի խորհրդի ավարտին գյուղ նախարարը մարզպետի և գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների ուղեկցու

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23