Նորություններ
Քաղաքաշինության նախարարությունը տեղեկացնում է
04.03.2014
Քաղաքաշինության նախարարությունը տեղեկացնում է, որ Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի 2010 թվականին շահագործման հանձնված շենքերից բնակարան ստացած ընտանիքներից 158-ը դեռևս նախարարության հետ չեն կնքել բնակարանների նվիրատվության անհատույց մասնավորեցման պայմանագրեր որոնցից 78-ը տնակները չհանձնելու, 20-ը ընտանեկան խնդիրների, 37-ը ընտանիքի բացակա անձանց լիազորագիր բացակայության և 23-ը կոնտակտային տվյալների բացակայության պատճառաբանությամբ:
Քաղաքաշինության նախարարությունը հորդորում է արագացնել տնակների հանձնման գործընթացը ընտանեկան անհամաձայնությունները կարգավորել համատեղ ստացված բնակարանները սեփականաշնորհելուց հետո, փաստաթղթային փաթեթը համալրել պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերով և սեղմ ժամկետում կնքել բնակարանների նվիրատվության անհատույց մասնավորեցման պայմանագրերը:
Փաստաթղթերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՀՀ քաղաքաշինության նախարարության իրավաբական բաժին հետևյալ հեռախոսահամարներով` 060-621-737 և 060-621-739
ՀՀ քաղաքաշինության նախարարության
իրավաբանական բաժնի պետ Խ. Ղալթախչյան