Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքաշինության նախարարությունը տեղեկացնում է

04.03.2014

Քաղաքաշինության նախարարությունը տեղեկացնում է, որ Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի 2010 թվականին շահագործման հանձնված շենքերից բնակարան ստացած ընտանիքներից 158-ը  դեռևս նախարարության հետ չեն կնքել բնակարանների նվիրատվության անհատույց մասնավորեցման պայմանագրեր որոնցից 78-ը տնակները չհանձնելու, 20-ը ընտանեկան խնդիրների, 37-ը ընտանիքի բացակա անձանց լիազորագիր բացակայության և 23-ը  կոնտակտային տվյալների բացակայության պատճառաբանությամբ:

Քաղաքաշինության նախարարությունը հորդորում է արագացնել տնակների հանձնման գործընթացը ընտանեկան անհամաձայնությունները կարգավորել համատեղ ստացված բնակարանները սեփականաշնորհելուց հետո, փաստաթղթային փաթեթը համալրել պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերով և սեղմ ժամկետում կնքել բնակարանների նվիրատվության անհատույց մասնավորեցման պայմանագրերը:

 Փաստաթղթերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՀՀ քաղաքաշինության նախարարության իրավաբական բաժին հետևյալ հեռախոսահամարներով` 060-621-737 և 060-621-739

 

 

ՀՀ քաղաքաշինության նախարարության

իրավաբանական բաժնի պետ                       Խ. Ղալթախչյան              

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 13:05:17