Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն Շիրակի մարզպետարանում

04.03.2014

Շիրակի մարզում շուտով գործելու է  Ճգնաժամային կառավարման կենտրոնը, որը տեղակայվելու է արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզի փրկարարական վարչությունում,- այս մասին խոսվեց այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի  և Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի գլխավորությամբ  Շիրակի մարզպետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին նախարարության աշխատակիցներ և մարզի մի շարք համայնքների ղեկավարներ: Նախարար Արմեն Երիցյանը մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին տեղեկացրեց, որ կենտրոնը ստեղծելու համար անհրաժեշտ սարքավորումներն արդեն իսկ ձեռք են բերված, Ճգնաժամային կառավարման հայկական կենտրոնը լավագույններից մեկն է, ինչի գործունեությունն իսկապես անհրաժեշտություն է, մնում է հստակեցվեն կենտրոնի համար նախատեսված շենքի հետ կատարվելիք աշխատանքների մասշտաբները:  <Փրկարարի աշխատանքի որակի բարձրացումը մեզ համար առաջնային է, ժամանակին տեղ հասնել, օգնություն տրամադրել մասնագիտորեն, սա մեզ համար կարևոր է, իսկ այս հարցում աջակցության կարիք մենք միշտ զգում ենք>,-ասաց նախարար Ա. Երիցյանը:  Շիրակի մարզպետն էլ նշեց, որ մինչ այժմ էլ  Շիրակի մարզի փրկարարական վարչությոան հետ համագործակցությունը ստացվել է բարձր մակարդակով, ինչն իսկապես ողջունելի է:

   <Ես իսկապես կարևորում եմ մեզ հետ փոխգործակցված աշխատանքը, փրկարարական ծառայության հետ, մենք աշխատել ենք առանց խոչընդոտների, վստահ եմ աշխատանքը այսուհետ էլ կշարունակվի հանուն մարզի ազգաբնակչության անվտանգության, ինչ վերաբերում է Ճգնաժամային կառավարման կենտրոն ստեղծելուն, ապա իրոք, առաջնային հարց է, Շիրակն այն մարզն է, որն արտակարգ իրավիճակում օգնություն ճիշտ ու ժամանակին չստանալուց ամենաշատն է տուժվել 88-ի աղետին>,-նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Խորհրդակցության  ընթացքում ներկա համայնքապետերը ևս գոհունակություն հայտնեցին մարզի տարածքում գործող փրկարարական ծառայությաան հետ փոխգործակցված աշխատանքից, իսկ հանդիպման ավարտին  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին նվիրեց նախարարության էմբլեման:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:43:37