Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այսօր Սպարապետը կդառնար 55 տարեկան

05.03.2014

Գյումրու թիվ 19-րդ դպրոցի առջև տեղադրված Սպարապետի արձանին ծննդյան 55-րդ տարելիցի կապակցությամբ ծաղկեպասկներ և ծաղիկներ դրեցին ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի, Գյումրու քաղաքապետարանի, մարզի և քաղաքային կառույցների ներկայացուցիչներ, լռության րոպեով  հարգելով հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը: 

Մարտի 5-ը Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Սպարապետը ծնվել է 1959 թվականին: Նա այսօր կդառնար 55 տարեկան: Վազգեն Սարգսյանն իր կյանքն ու գործունեությունը նվիրեց ազգային խնդիրների վեր հանմանն ու լուծմանը: Ճակատագրից սակայն չտրտնջաց մեծ հայրենասերը, քայլեց կյանքի խորդուբորդ արահետով, ապրեց հանուն ազգի բարեկեցության, հանուն հայրենիքի ազատականացման: Վազգեն Սարգսյանը հայրենասիրական ոգու դրսևորման ու Հայասատանի Հանրապեության կայացմանը նպաստող քաղաքականության շնորհիվ վաստակեց ժողովրդի սերն ու հարգանքը: 1990-1992 թվականներին Վազգեն Սարգսյանը "Երկրապահ" կամավորական ջոկատների հրամանատարն էր և Գերագույն Խորհրդի պաշտպանության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը: 1991-92-ին ստանձնել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ 1992-93-ին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական` պաշտպանության հարցերի գծով: Նշված պաշտոններով ու կոչումներով միայն սակայն չեն կարող արտացոլել մեծ հայի իրական կերպարը: Պատերազմի դաշտում նա զինվորի կողքին էր: Զինվորի հետ` զինվոր էր, պաշտոնյայի հետ պաշտոնյա, հասարակ գյուղացու հետ` հասարակ գյուղացի: Նրա կյանքի գերագույն նպատակն էր ՀՀ տեսնել ազատ ու անկախ: Կպատկերացներ, որ մի դաժան մարտական օր կարող է և ընկներ մարտի դաշտում թշնամու կրակոցից, բայց երբեք նրա մտքով չէր անցնի, որ դավադրաբար կսպանվի այլ հայորդիների հետ, վախկոտ ու նենգ, ,,վայ հայի,, դավաճան կրակոցներից:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46