Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը Դիլանյանների հյուր

07.03.2014

Մարտի 7-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանի ուղեկցությամբ, կանանց տոնի կապակցությամբ այցելեցին Գյումրեցի Դիլանյանների բազմազավակ ընտանիքին, որոնց 11-րդ զավակը բոլորովին վերջերս է լույս աշխարհ եկել: Մարզպետը նախ շնորհավորեց Դիլանյաններին փոքրիկի լույս աշխարհ գալու կապակցությամբ, ապա ջերմ զրույցի բռնվեց ընտանիքի անդամներ և երեխաների հետ: Նշենք, որ  Դիլանյանների ընտանիքում մեծանում են 6 արու զավակներ և 5աղջիկներ: Շիրակի մարզպետը շնորհավորեց երեխաների մորն ու տատիկին, աղջիկներին կանանց տոնի առիթով, - <Ես այնքան ուրախանում եմ, երբ նման ընտանիք եմ մտնում, ուր շատ երեխաներ են, մանկան ճիչ կա և մանկան ժպիտ, թող Ձեր ընտանիքում միշտ ուրախություն լինի և Աստծո օրհնանքն անպակաս լինի Ձեր ընտանիքից>,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը: Մարզպետն ընտանիքին նվիրեց իրենց ցանկալի նվերը` լվացքի մեքենա:

   Լրագրողների հետ զրույցում պարոն Ցոլակյանը կրկին անգամ շնորհավորեց բոլոր հայ աղջիկների և կանանց տոնը` մաղթելով նրանց առողջություն, բարեկեցություն և երկար տարիների կյանք, այնուհետև խոսելով բազմազավակ ընտանիքների և ընդհանրապես շատ երեխաներ ունենալու մասին նա նշեց. < Հայերիս համար ամենակարևոր խնդիրը ազգի բազմացումն է, որևէ մեկիս համար գաղտնիք չէ, որ այժմ շատ ընտանիքներում մեկ- երկու երեխաներ են ունենում, այնինչ Դիլանյանների նման ընտանիքները պետք է օրինակ լինեն մեզ համար, ես իսկապես մի տեսակ առանձնակի ուրախություն եմ զգում այս ընտանիքում, շատ երեխաներն ուրախություն են,  թող ոչ ոք չմտածի, թե այս ընտանիքում խնդիրներ չեն լինի, բայց նրանք պատրաստակամ են և հպարտ իրենց զավակներով, պետք է առաջնորդվել հնուց եկած խոսքով, որ ամեն երեխա իր բաժինն ունի, ամեն երեխա իր հաջողությունն է բերում ընտանիք>,-ասաց մարզպետը:

 Նշենք, որ Շիրակի մարզպետի որոշմամբ մարզի 7 և ավելի  անչափահաս երեխաներ  ունեցող 42 ընտանիքների կանանց տոների կապակցությամբ հատկացվելու է 30 հազարական դրամ:  

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58