Նորություններ
Մարզպետը շնորհավորեց կանանց մարտի 8-ը
07.03.2014
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը մարզպետարանի աշխատակազմի կանանաց և աղջիկներին կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորեց, նվիրեց ծաղիկներ և ցուցաբերեց դրամական աջակցություն: Մարզպետը կանանց ցանկացավ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում:
Շիրակի մարզպետի որոշմամբ մարզի 7 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող 42 ընտանիքների կանանց տոների կապակցությամբ հատկացվելու է 30հազարական դրամ: Գումարը տոնի կապակցությամբ հանձնելու են մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցները: