Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի անակնկալ նվերը ազատամարտիկների ընտանիքներին

08.03.2014

Գյումրու ,,ԱՐՏ,, կազմակերպությունն արդեն չորրոդ տարին  ,,ՀԱՏՈՒՑՈՒՄ,, բարեգործական ծրագրի շրջանակում իրականացնում է շատ հետաքրքիր ակցիա, մարզի զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամներին մեկ շաբաթյա անվճար ուղեգիր է տրամադրում Սև ծովի ափին հանգիստն անցկացնելու համար: Օրեր առաջ ,,ԱՐՏ,, կազմակերպության տնօրեն Արտյոմ Թումանյանը հանդիպեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին: Ծավալվեց խոսակցություն նոր ակցիայի վերաբերյալ: Շիրակի մարզպետ Ֆելիք Ցոլակյանն անմիջապես տվեց իր համաձայնությունը, Գյումրեցի թվով 50 ազատամարտիկների ընտանիքների հանգիստն անցկացնելու  ծրագիրը հովանավորելու համար: Ավելին, գարնանամուտի գեղեցիկ տոնի կապակցությամբ, որոշվեց ընտանիքների առաջին խմբաքանակին հաճելի անակնկալ մատուցել և հավաստագրերը հանձնել մարտի 8-ին: Մարտի 8-ին ԵԿՄ Շիրակի խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը,  Գյումրու ,,Ծննդատուն,, ՓԲԸ գործադիր տնօրեն, ԵԿՄ Գյումրու խորհրդի նախագահ Վարդան Սարգսյանը, ,,ԱՐՏ,, կազմակերպության ղեկավար Արտյոմ Թումանյանը և մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Գրիգորյանն այցելեցին բոլոր 10 ազատամարտիկների ընտանիքներին, հանձնեցին հավաստագրերը, ծաղիկներ, իսկ կրտսեր Երկրապահ Գոռ Թումանյանը հանձնեց իր անձնական նվերները, որոնք փոքրիկ Գոռը նախապատրաստել  էր ամբողջ տարվա ընթացքում, իր նախաճաշի գումարներից հետ պահումներ անելով: Իրոք շատ անսպասելի էր այցելությունը և մի միևնույն ժամանակ շատ հաճելի: Հավաստագիր ստացող ազատամարտիկների մայրերը, կանայք իրենց շնորհակալությունը հայտնեցին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին նշելով, որ իրենց խնդիրները մշտապես եղել են մարզպետի ուշադրության կենտրոնում, իրենց շնորհակալությունը հայտնեց Արտյոմ Թումանյանին այդ գեղեցիկ նախաձեռնության համար և իհարկե ԵԿՄ մարզային և քաղաքային խորհրդի նախագահներին՝ Յուրա Ալեքսանյանին և Վարդան Սարգսյանին, ովքեր մշտապես գտնվելով իրենց կողքին սատարել են իրենց ցանկացած հարցում: Կրկին անգամ շնորհակալություն հայտնելով այդ գեղեցիկ նախաձեռնության կազմակերպիչներին, ազատամարտիկների ծնողները կարևորեցին մեկ հանգամանք, որ իրենք մոռացության չեն մատնված, որ մշտապես գտնվում են մարզային և քաղաքային իշխանությունների, Երկրապահի և անհատների ուշադրության կենտրոնում, ինչն ավելի կարևոր է, քան որևէ նյութական կամ այլ աջակցություն:  Մարզի մնացած թվով շուրջ 150 ազատամարտիկների ընտանիքի անդամներին հավաստագրեր կտրամադրվեն փոքր ինչ ավելի ուշ, համայնքների ղեկավարների հետ ծրագրի իրականացման համար համապատասխան գործընթացների ավարտից հետո:

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58