Տպել
Նորություններ
Շիրակի մարզպետի ուղերձը Մարտի 8-ի առթիվ
08.03.2014
Սիրելի կանայք.
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ գարնան զարթոնքի մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
Հայ կինը եղել և մնում է ազգապահպանության երաշխավորն ու մեր դարավոր ավանդույթների կրողը: Հաղթահարելով բազում դժվարություններ, նա երբեք չի կորցրել իր հոգու վեհությունն ու կանացիությունը, մշտապես նվիրումով մասնակցել երկրի պետական և հասարակական կյանքին:
Հայ կինն այսօր էլ շարունակում է իր սրբազան առաքելությունը պետության արժանի քաղաքացու, հայ ավանդական ընտանիքի և ազգային արժեքների ձևավորման և պահպանման գործում:
Սիրելի մայրեր, քույրեր և աղջիկներ. Ջերմորեն շնորհավորելով գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում եմ անսահման սեր և ընտանեկան երջանկություն:
Շիրակի մարզպետ` Ֆ.ՑՈԼԱԿՅԱՆ