Նորություններ
Համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ Շիրակի մարզում
09.03.2014
անի մարտի 9-ին Շիրակի մարզի Փոքրաշենի և Քարաբերդի համայնքներումտեղի նշանակված էին համայնքի ղեկավարի, իսկ Ղազանչի, Բասեն, Վարդաքար, Բագրավան և Գուսանագյուղ համայնքներում՝ համայնքի ավագանու անդամների ընտրություն: Ժամը 14:30-ի դրությամբ ընրությունները գտնվում են միջանկյալ փուլում:
Շիրակի մարզի թիվ 33/1 ընտրատարածքի Փոքրաշեն համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել համայնքի գործող ղեկավար Կարեն Համլետի Վարդանյանը, ՀՀԿ անդամ:
Փոքրաշենի ընտրական տեղամասի հանձնաժողովի անդամ Արաքսյա Կիրակոսյանի տեղեկացմամբ ժամը 14-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էին 50 ընտրող, և հույս ունեին, որ ընտրողների թիվը կավելանա: Ընտրություններն այստեղ ևս անցնում են հանգիստ, առանց որևէ խնդիրների:
Թիվ 36/1 ընտրատարածքի Քարաբերդի համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել համայնքի գործող ղեկավար Մհեր Արարատի Բուլոյանը, ՀՀԿ անդամ:
Քարաբերդի ընտրական տեղամասի նախագահ Արտյոմ Սիմոնյանը տեղեկացրեց, որ
Ժամը 13:30-ի դրությամբ ընտրությանը մասնակցել են 190-ը, այն 800 ընտրող ունեցող համայնքի համար բավական ցածր ցուցանիշ է, բայց հույս հայտնեց, որ ակտիվություն կնկատվի: Կարևորն է, որ ընտրություններն անցնում են հանգիստ, առանց որևէ խախտման կամ այլ միջադեպորի:
Թիվ 33/1 ընտրատարածքի Ղազանչի համայնքում տեղի ունեցավ համայնքի ավագանու անդամների ընտրություն: Ինքնառաջադրված վեց թեկնածուներից՝
Բդոյան Էմին Վարազդատի -
Գրիգորյան Մարտին Մուրադի -
Խաչատրյան Համիկ Սեդրակի -
Կարապետյան Արթուր Լեոնիդի -
Կարապետյան Կարեն Միշայի -
Մխիթարյան Մեխակ Ալեքսանի -
պետք է անցնեին հինգը:
Ղազանչիում տխուր էր իրավիճակը ժամը 14-ի դրությամբ, ընտրությանը մասնակցել էին ընդամենը 26 հոգի, այսինքն առաջադրված վեց թեկնածուները այդ ժամի դրությամբ հավաքել էին չորսական ձայն: Հանձնաժողովի նախագահ Հրանտ Հակոբյանը լիահույս էր, որ մինչև ընտրությունների ավարտը ընտրողների թիվը շատ ավելի շատ կլինի:
Թիվ 35/1 ընտրատարածքի Բասենի համայնքում տեղի ունեցավ համայնքի ավագանու անդամների ընտրություն: Առաջադրված ինն թեկնածուներից՝
Մհեր Միսակի Մնացյան – անկուսակցական,
Փայլակ Էլբակի Ալեքսանյան – ՀՅԴ,
Լևոն Աղասու Հովհաննիսյան - ՀՀԿ,
Մնացական Կարապետի Հեբեյան – անկուսակցական,
Մյասնիկ Հունանի Հարությունյան - անկուսակցական,
Սևակ Ալբերտի Ավագյան – անկուսակցական,
Ռուզաննա Մարտունիկի Գևորգյան – անկուսակցական,
Մհեր Սաշայի Սարգսյան – անկուսակցական,
Անդրանիկ Բագրատի Հակոբյան - անկուսակցական,
պետք է անցնեին յոթը: Ընտրական հանձնաժողովի նախագահ Էլմիրա Կարապետյանի տեղեկացմամբ ժամը 14:00-ի դրությամբ իրենց տեղամաս, քաղաքացիական պարտքը կատարել էր 262 ընտրող: Ընտրությունները տեղամասում անցնում են նորմալ, առանց որևէ խնդրի:
Թիվ 36/1 ընտրատարածքի Բագրավանի համայնքում տեղի ունեցավ համայնքի ավագանու անդամների ընտրություն: Ինքնառաջադրվել են հինգ թեկնածու՝
Ասատրյան Արտավազդ Մարգարի -
Գևորգյան Արկադի Վարուժանի -
Գևորգյան Գագիկ Անդրանիկի -
Պետրոսյան Արմեն Սամվելի -
Վարոսյան Արմեն Պարույրի -
Բագրավանի ընտրական տեղամասի նախագահ Արտակ Ավդալյանի հավաստմամբ, ընտրություններն իրենց մոտ անցնում են նորմալ, որևէ բողոք չի գրանցվել:
Թիվ 36/1 ընտրատարածքի Վարդաքարի համայնքում տեղի ունեցավ համայնքի ավագանու անդամների ընտրություն: Ինքնառաջադրված վեց թեկնածուներից՝
Առաքելյան Սայաթ Աղասու -
Եգորյան Նշան Ժորժիկի -
Կարապետյան Մակիչ Վոլոդյայի -
Մայիլյան Արմեն Սեդրակի -
Մարտիրոսյան Սարգիս Սեդրակի -
Պապիկյան Մնացական Հարությունի -
պետք է անցնեն հինգը: Վարդաքարի համայնքի ավագանու ընտրությանը դիտորդի կարգավիճակով մասնակցել է ,,Հետք,, հետաքննող լրագրող Երանուհի Սողոյանը: Ժամը 13:00-ի դրությամբ, ինչպես տեղեկացանք Երանուհի Սողոյանից, ընտրություններն անցնում են նորմալ, առանց որևէ խնդիրների, առավոտյան եղել է փոքր պասիվություն, ինչը կամաց կամաց սկսում է փոխվել ակտիվությամբ:
Թիվ 36/1 ընտրատարածքի Գուսանագյուղի համայնքում տեղի ունեցավ համայնքի ավագանու անդամների ընտրություն: Ինքնառաջադրված ութ թեկնածուներից՝
Ենոքյան Արամ Էմինի -
Հակոբյան Սամվել Համլետի -
Համբարյան Տիգրան Գնելի -
Հարությունյան Խաչիկ Լուկաշենի -
Ղազարյան Արսեն Վարդանի -
Մկրտչյան Արգամ Վարազդատի –
Պետրոսյան Արամայիս Մկրտիչի –
Սահակյան Սամվել Ալեքսանի -
պետք է անցնեն հինգը:
Գուսանագյուղի համայնքի ավագանու ընտրությանը դիտորդի կարգավիճակով մասնակցել է ,,Դ.Սախարովի անվան մարդու իրավապաշտպան,, հկ ներկայացուցիչ Արսեն Վարդանյան: Ժամը 13:00-ի դրությամբ, ինչպես տեղեկացանք Արսեն Վարդանյանից, ընտրություններն անցնում են նորմալ, առանց որևէ խնդիրների, առավոտյան եղել է փոքր պասիվություն, սակայն արդեն կեսօրն անց նկատվել է կուտակումներ դրսում, ասել է սկսվել է քվեարկության մասնակիցների ակտիվություն:
Վերջին թարմացումը՝ 2025-02-05 12:16:18