Նորություններ
Ամփոփվեցին ընտրությունների նախնական արդյունքները
10.03.2014
2014 թվականի մարտի 9-ին Շիրակի մարզի Փոքրաշենի և Քարաբերդի համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի, իսկ Ղազանչի, Բասեն, Վարդաքար, Բագրավան և Գուսանագյուղ համայնքներում՝ համայնքի ավագանու անդամների ընտրություն: Ստորև ներկայացնում ենք ընտրությունների նախնական արդյունքները:
Փոքրաշենի համայնքի 228 բնակիչներից քվեարկելու իրավունք ունեցող 156 ընտրողից, ընտրությանը մասնակցել են 86-ը, անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ: Կարեն Վարդանյանին կողմ են քվեարկել 78 ընտրող, դեմ՝ 5:
Քարաբերդի համայնքի քվեարկելու իրավունք ունեցող 842 ընտրողից, ընտրությանը մասնակցել են 408-ը, անվավեր է ճանաչվել 7 քվեաթերթիկ: Մհեր Բուլոյանին կողմ են քվեարկել 387 ընտրող, դեմ՝ 14:
Ղազանչի համայնքի քվեարկելու իրավունք ունեցող 495 ընտրողից, ընտրությանը մասնակցել են 80-ը, անվավեր է ճանաչվել 1քվեաթերթիկ:
Ինքնառաջադրված վեց թեկնածուներից՝
Բդոյան Էմին Վարազդատի – 11կողմ
Գրիգորյան Մարտին Մուրադի – 17 կողմ
Խաչատրյան Համիկ Սեդրակի – 13 կողմ
Կարապետյան Արթուր Լեոնիդի – 16 կողմ
Կարապետյան Կարեն Միշայի – 9 կողմ
Մխիթարյան Մեխակ Ալեքսանի – 13 կողմ
Բասեն համայնքի քվեարկելու իրավունք ունեցող 1313 ընտրողից, ընտրությանը մասնակցել են 435-ը, անվավեր է ճանաչվել 7 քվեաթերթիկ:
Փայլակ Էլբակի Ալեքսանյան – ՀՅԴ – 69 կողմ
Լևոն Աղասու Հովհաննիսյան - ՀՀԿ – 29 կողմ
Մնացական Կարապետի Հեբեյան – անկուսակցական – 44 կողմ
Մյասնիկ Հունանի Հարությունյան – անկուսակցական - 11 կողմ
Սևակ Ալբերտի Ավագյան – անկուսակցական - 31 կողմ
Ռուզաննա Մարտունիկի Գևորգյան – անկուսակցական – 27 կողմ
Մհեր Սաշայի Սարգսյան – անկուսակցական - 54 կողմ
Մհեր Միսակի Մնացյան – անկուսակցական - 124 կողմ
Անդրանիկ Բագրատի Հակոբյան – անկուսակցական - 39 կողմ
Վարդաքարի համայնքի քվեարկելու իրավունք ունեցող 409 ընտրողից, ընտրությանը մասնակցել են 191-ը, անվավեր է ճանաչվել 1 քվեաթեչթիկ:
Ինքնառաջադրված վեց թեկնածուներից՝
Առաքելյան Սայաթ Աղասու - 65 կողմ
Եգորյան Նշան Ժորժիկի - 9 կողմ
Կարապետյան Մակիչ Վոլոդյայի - 29 կողմ
Մայիլյան Արմեն Սեդրակի - 23 կողմ
Մարտիրոսյան Սարգիս Սեդրակի - 26 կողմ
Պապիկյան Մնացական Հարությունի - 38 կողմ
Բագրավանի համայնքի քվեարկելու իրավունք ունեցող 613 ընտրողից, ընտրությանը մասնակցել են 140-ը, անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ:
Ինքնառաջադրվել են հինգ թեկնածու՝
Ասատրյան Արտավազդ Մարգարի - 26
Գևորգյան Արկադի Վարուժանի - 20
Գևորգյան Գագիկ Անդրանիկի - 13
Պետրոսյան Արմեն Սամվելի - 35
Վարոսյան Արմեն Պարույրի - 42
Գուսանագյուղի համայնքի քվեարկելու իրավունք ունեցող 731 ընտրողից, ընտրությանը մասնակցել են 441-ը, անվավեր է ճանաչվել 12 քվեաթերթիկ:
Ինքնառաջադրված ութ թեկնածուներից՝
Ենոքյան Արամ Էմինի - 12
Հակոբյան Սամվել Համլետի - 75
Համբարյան Տիգրան Գնելի - 60
Հարությունյան Խաչիկ Լուկաշենի - 63
Ղազարյան Արսեն Վարդանի - 51
Մկրտչյան Արգամ Վարազդատի – 8
Պետրոսյան Արամայիս Մկրտիչի – 80
Սահակյան Սամվել Ալեքսանի - 80
Բոլոր ընտրական տեղամասերում ընտրություններն անցել են առանց միջադեպերի և ավելորդ լարվածությունների:
Ընտրությունների արդյունքների վերաբերյալ բոլոր տվյալները նախնական են: