Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Առողջապահության նախարարի աշխատանքային այցը Շիրակի մարզ

20.03.2014

 

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը մարտի 20-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Նախարարի այցի նպատակը մարզում առկա ծննդօգնություն իրականացնող բուժհաստատությունների պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, թերբեռնվածությանը, ֆինանսական և այլ խնդիրներին տեղում ծանոթանալն էր:
Դերենիկ Դումանյանը նախ եղավ Ախուրյանի «Մոր և մանկան» կենտրոնում, ապա` Գյումրու ծննդատանը և «Ավստրիական մոր և մանկան հիվանդանոց»-ում: Բոլոր բուժհաստատություններում ինչպես տնօրեններն, այնպես էլ աշխատակիցները հնարավություն ունեցան նախարարին իրենց խնդիրները ներկայացնելու, իսկ խնդիրներից առաջնայինը թերբեռնվածությունն է, ինչն էլ իր հետ առաջ է բերում ֆինանսական խնդիրներ: Ներկացնելով այցի նպատակը՝ նախարարը նշեց, որ անհրաժեշտ էր ծանոթնալ, թե տեղում ինչպես է կազմակերպվում մոր և մանկան առողջության պահպանումը, քանի որ այդ ծառայությունը մեր երկրում գերակա է համարվում: «Շատ հետաքրքիր էր, թե ինչպիսին են այսօր Գյումրիում ծննդօգնության վիճակը և մանկական առողջության պահպանման հարցերը: Ինչ Գյումրիում անցած տարվանից սկեց գործել Ավստրիական մանկական հիվանդանոցի ծննդօգնության բաժանմունքը, Գյումրու ծննդատունն սկսեց աշխատել թերբեռնված, ինչի պատճառով էլ առաջ են եկել ֆինանսական խնդիրներ: Այստեղ մենք խնդիր ենք տեսնում և ուզում ենք լուծման ճանապարհներ գտնել»,- նշեց նախարարն` ավելացնելով, որ Գյումրու ծննդատանը դեռ շատ չլուծված և անհանգստացնող հարցեր կան: «Բնականբար, այստեղ շատ հարցեր կան: Ծնարանների,  վիրահատարանների և սարքավորումների վիճակը դեռևս հեռու է բավարար լինելուց: Պետք է մտածենք, թե ինչ միջոցառումներ պետք է իրականացնենք վիճակը շտկելու համար: Դրա համար և՛ ՀՀ առողջապահության նախարարությունը, և՛ մարզպետարանն իր անելիքներն ունեն: Բացի այդ, շատ կարևոր է, որ այդ հաստատություններն աշխատեն արդյունավետ: Կադրային խնդիր մարզում չկա. հաստատությունները բավական հագեցված են լավ և փորձառու մասնագետներով: Մեր տվյալներով՝ Երևան ամենաքիչը Շիրակի մարզից են գալիս՝ դա վկայում է այն մասին, որ Շիրակում մասագետները բավական լավն են: Ունենք նաև երիտասարդ կադրեր, ովքեր կսովորեն այդ փորձառու մասնագետներից և ապագայում իրենք էլ լավ մասնագետներ կդառնան: Թերբեռնվածության համար շատ անելիքներ ունեն տվյալ հաստատությունները: Մենք հղիներին չենք կարող ստիպել և ուղղություն տալ, թե որ բուժհաստատությանը դիմեն: Ինքը՝ հղին է որոշում, թե իրեն որտեղ է հարմարավետ: Ախուրյանի ծննդատունը մշտական իր թիվը պահպանել է 1100-1200, իսկ Գյումրու ծննդատունը, անցած տարի նախորդ տարվա հետ համեմատ 450 ծնունդով պակաս է ունեցել, այդքանով ավելացել է ծնունդների թիվը Գյումրու Ավստրիական հիվանդանոցում: Ես դա առողջ մրցակցություն եմ համարում: Հիմա մենք պետք է աշխատենք և գտնենք այնպիսի իրատեսական լուծում, որ յուրաքանչյուր բուժհաստատություն ավելի արդյունավետ աշխատի»,-ավելացրեց նախարարը:
ԳՅՈՒՄՐԻ, 20  ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-11 16:22:46