Տպել
Նորություններ
Հանդիպում Շիրակի մարզի գործարարների հետ
20.03.2014
Շիրակի մարզի գործարարների հետ մարտի 20-ին հանդիպել է Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Վերջինս Շիրակի մարզպետ ֆելիքս Ցոլակյանի գլխավորությամբ անցկացվող գործնական խորհրդակցության ժամանակ նախ ներկայացրել է ՀՀ արդյունաբերության ներկայիս վիճակը և հնարավորությունները:
«Մարտի 4-ին տեղի ունեցած համագումարի ժամանակ խոսել ենք ՀՀ արդյունաբերության զարգացման հեռանկարների մասին և նշել, որ Շիրակի մարզը, ցավոք, իր արդյունաբերական ներուժով այսօր պատշաճ տեղ չի զբաղեցնում, և համագումարը մեր առջև խնդիր է դրել հանդիպել մարզի արդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը, իրենց արտադրության հետ կապված խնդիրները և դրանք ուսումնասիրելուց հետո ներկայացնել ՀՀ կառավարությանը և Հանրային խորհրդի քննարկմանը»,- նշեց Վազգեն Սաֆարյանը:
Գործարարները հանդիպման ընթացքում ներկայացրել են այս կամ այն ոլորտի զարգացմանն ուղղված իրենց առաջարկները: Որպես արտադրանքի ծավալների աճին խոչընդոտող պայման մատնանաշվեց էներգիայի բարձր սակագինը, ինչը ապրանքի ինքնարժեքի բարձրացման պատճառ է դառնում, որն էլ իր հերթին ներկրված և տեղում արտադրված արտադրանքի միջև գնի տարբերություն է առաջացնում՝ ի օգուտ ներկրվածի: Գործարաները նաև դժգոհեցին վարկերի բարձր տոկոսներից:
Վազգեն Սաֆարյանը խոստացավ բոլոր դիտողություններն ու առաջարկները ներկայացնել Հանրային խորհրդին: «Գյումրին այսօր ունի ներդրումների և ֆինանսական լուրջ աջակցության կարիք»,- իր խոսքում նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը
ԳՅՈՒՄՐԻ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ