Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում մեկնարկեց iGYUMRI գաղափարների համաժողովը

22.03.2014

 

Գյումրիում մեկնարկեց iGYUMRI գաղափարների համաժողովը
Գյումրիում մարտի 22-ին մեկնարկեց iGYUMRI  գաղափարների համաժողովը: iTechnology.am  առցանց ամսագրի և «Դիջիթըլ Փոմըգրանեթ»  ընկերության հովանավորությամբ կազմակերպված տեխնոլոգիական համաժողովն առաջինն էր Գյումրիում:  Այն անցկացվեց Գյումրու նորակառույց տեխնոլոգիական կենտրոնի կոնֆարանս-սրահում: Ի դեպ, կենտրոնի պաշտոնական բացումը թեև դեռ տեղի չի ունեցել, սակայն ինչպես համաժողովի ընթացքում հաստատեցին բանախոսները, սա ապացույցն է այն բանի, որ ՀՀ կառավարության մշակած` Գյումրու տեխնոպարկի ծրագիրը նպատակային էր և արդեն կարելի է հաջողված համարել: Դեռ փետրվարից այս կառույցում արդեն իրենց գործունեություններն էին սկսել սկսնակ և միջազգային հայտնի որոշ ընկերություններ:
Համաժողովն անցկացվում է քննարկումներից հինգ բաժիններով՝ internationalGyumri, innovateGyumri, investGyumri,intenetGyumri, informGyumri, ներկայացնելով համաժողովի նպատակը՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ համաժողովի հիմնական նպատակն է ցույց տալ, թե ինչ հնարավորություններ ունի Գյումրին տեխնոլոգիական կենտրոն դառնալու համար:
iGYUMRI համաժողովը համախմբել էր տեղի և արտասահմանցի ձեռնարկատերերի, ներդրողների, ՏՏ ոլորտի առաջատարների, ուսանողների և սկսկնակ ըկերությունների ներկայացուցիչների, ովքեր համաժողովին ներկայացել էին մեկ նպատակով՝ համախմբվելու Գյումրին տեխնոլոգիական ստեղծագործ կենտրոն վերածելու հիմնական գաղափարի շուրջ:
Ողջունելով համաժողովի բոլոր մասնակիցներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը նշեց, որ այն ընկերությունները, որոնք ունեն լավ գաղափաներ և պատրաստակամություն ՀՀ երկրորդ քաղաքում ներդրումներ կատարելու, կստանան ՀՀ կառվարաության աջակցությունը: «Այն թիմերին, ովքեր ունեն լավ գաղափար և ուզում են դրանք իրականություն դարձնել, ազատելու ենք գրեթե բոլոր հարկերից և ստեղծելու ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի այդ կազմակերպությունները դառնան հաջողակ»,-նշեց   Կարինե Մինասյանը:
«Նմանատիպ բոլոր կազմակերպությունները կարող են վստահ լինել նաև քաղաքային իշխանությունների աջակցության հարցում»,- իր ելույթում նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Համաժողովին տեղի և արտասահմանյան 24 ընկերություններ ներկայացրեցին իրենց հնարավորությունները: «Գյումրին ունի ՏՏ կենտրոն դառնալու բոլոր հնարավորությունները: Դա արդեն իրատեսական է: Երեք տարվա մեջ տնտեսապես կարող է 3-4 անգամ մեծանալ, դա են վկայում Digital Pomegranate ընկերության համահիմնադիր Թոդ Ֆաբաքերի ուսումնասիրությունները, ով ավելի քան 25 տարի զբաղվում է ՏՏ ոլորտով: Պետք է նայել դեպի ապագա, խնդիրներին չպետք է նայել: Երևանը մեծ քաղաք է, բայց Հայաստանը մեծ երկիր է, և անհրաժեշտություն կա երկրորդ քաղաքը զարգացնելու, իսկ դա Գյումրին է»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց համաժողովի ղեկավար, ԱՄՆ ներկայացուցիչ Պերճ Այվազյանը:
Համաժողովը ուղիղ միացմամբ ցուցադրվեց նաև Googl+-ում՝ տալով հնարավորություն Գյումրիում ՏՏ ոլորտի զարգացմամբ հետաքրքրված անձանց հետևել համաժողովին: Համաժողովից հետո նույն սրահում ցուցադրվեց «Գյումրին՝ փոփոխությունների էպիկենտրոն» փաստագրական ֆիլմը:
ԳՅՈՒՄՐԻ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 19:22:33