Նորություններ
Այսօր թատրոնի միջազգային օրն է
27.03.2014
Հարգելի թատերական գործիչներ.
Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները , գարնան զարթոնքի հետ սկիզբ առնող այս գեղեցիկ տոնի` թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Թատրոնը՝ Հայ ժողովրդի հոգևոր-մշակութային կյանքում մշտապես ունեցել է առանձնահատուկ դեր և իր առաքելությամբ բազում սերունդներ դաստիարակել բարու և հայրենասիրության ոգով:
Գյումրու 149 ամյա թատրոնը, շնորհիվ բոլոր ժամանակների ղեկավարության և դերասանական կազմի նվիրվածության ու աշխատասիրության, վերջին տարիներին իրար հաջորդող նոր բեմադրությունների շնորհիվ, թատերական կյանքին նոր շունչ են հաղորդել, տարբեր մրցանակաբաշխություններում տոնելով հաղթանակներ, հավուր պատշաճի նախապատրաստվելով հոբելյանական տարվան:
Ամեն նոր թատերաշրջանի, բացելով վարագույրը աճեմյանցիները, որպես հայ թատրոնի ավանդույթները շարունակող, մատուցում են նոր ներկայացում հանդիսատեսին սերմանելով բարին, ազնիվն ու գեղեցիկը:
Բեմարվեստի նվիրյալներ. Ձեր մասնագիտական տոնի առթիվ` ցանկանում եմ քաջառողջություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ, մշակութային անսպառ եռանդ և բազմամարդ դահլիճ: