Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այսօր թատրոնի միջազգային օրն է

27.03.2014

Հարգելի թատերական գործիչներ.

Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները , գարնան զարթոնքի հետ սկիզբ առնող այս գեղեցիկ տոնի` թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Թատրոնը՝ Հայ ժողովրդի հոգևոր-մշակութային կյանքում մշտապես ունեցել է առանձնահատուկ դեր և իր առաքելությամբ բազում սերունդներ դաստիարակել բարու և հայրենասիրության ոգով:

Գյումրու 149 ամյա թատրոնը, շնորհիվ բոլոր ժամանակների ղեկավարության և դերասանական կազմի նվիրվածության ու աշխատասիրության, վերջին տարիներին իրար հաջորդող նոր բեմադրությունների շնորհիվ, թատերական կյանքին նոր շունչ են հաղորդել, տարբեր մրցանակաբաշխություններում տոնելով հաղթանակներ, հավուր պատշաճի նախապատրաստվելով հոբելյանական տարվան:

Ամեն նոր թատերաշրջանի, բացելով վարագույրը աճեմյանցիները, որպես հայ թատրոնի ավանդույթները շարունակող, մատուցում են նոր ներկայացում հանդիսատեսին սերմանելով բարին, ազնիվն ու գեղեցիկը:

Բեմարվեստի նվիրյալներ. Ձեր մասնագիտական տոնի առթիվ` ցանկանում եմ քաջառողջություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ, մշակութային անսպառ եռանդ և  բազմամարդ դահլիճ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 19:22:33