Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շախմատային տոն Գյումրիում

02.04.2014

Ապրիլի 2-ին Գյումրու շախմատի դպրոցում տեղի ունեցավ ՀՀ դպրոցականների Շախմատի 8-րդ օլիմպիադայի Շիրակի մարզային փուլը, որին հետևեցին Շիրակի մարզպետ, ՇՄ շախմատի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը,  ՀՀ շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, ՀԱՕԿ նախագահի տեղակալ Դերենիկ Գաբրիելյանն ու շախմատի ֆեդերացիայի այլ ներկայացուցիչներ: Օլիմպիադայի Շիրակի մարզային փուլ անցել էին 6 թիմեր, շրջանային մրցակարգով անցկացված մրցույթներում առաջին տեղը գրավեց Գյումրու թիվ 20 դպրոցի հավաքականը` հավաքելով ամենաշատ միավորները, երկրորդ տեղը` Ախուրյանի թիվ 1 դպրոցի, 3-րդը` Անուշավանի դպրոցի թիմը: Մրցանակային առաջին և երկրոդ տեղերն զբաղեցրած թիմերին շնորհավորական դիպլոմներից ու մեդալներից զատ, ՇՄ շախմատի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը հանձնեց նվերեներ` երաժշտական կենտրոններ, մասնակիցներին մրցանակներ էր պատրաստել նաև ՀԲԸ միությունը, որն ապահովում է օլիմպիադայի մրցանակային ֆոնդը:

  Լրագրողների հետ զրույցում ՇՄ շախմատի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ ուրախ է, որ շիրակցի երեխաները ուրախությամբ են մասնակցում մրցումներին. <Շատ լավ միջոցառում էր, ակտիվ մասնակցություն տեսանք, երեխաների աչքերում կայծ ու բոց տեսա, այնքան հուզիչ ու տպավորիչ է, կուզենայի, որ առավել մասսայական դառնար այս սպրոտաձևը, հուսով եմ շախմատի օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք ստացած երկու թիմերը` Գյումրու թիվ 20 դպրոցի և Ախուրյանի թիվ 1 դպրոցի, Ստեփանակերտում մրցանակային տեղեր կզբաղեցնեն>:

ՀՀ շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանն էլ ուրախությամբ փաստեց, որ Շիրակի մարզում այս մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունն առավել խորացել է, մրցույթներին մասնակիցների թիվն` ավելացել:

Այնուհետև  տեղի ունեցավ Շիրակի մարզի ֆեդերացիայի ժողովը, որի օրակարգային առաջին հարցը Շիրակի մարզի շախմատի ֆեդերացիայի կողմից 2013-2014թթ. ապրիլ ընկած ժամանակահատվածում կատարած աշխատանքների և առաջիկա անելիքների մասին էր, այն ներկայացրեց ՇՄ շախմատի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը: Այնուհետև հաստատվեց Շիրակի մարզի ֆեդերացիայի նոր կանոնադրության նախագիծը:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 10:00:19