Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հակակարկտային կայաններն առաջնահերթ խնդիր Շիրակի մարզում

04.04.2014

Ապրիլի 4-ին  Շիրակի մարզպետարանում  անցկացվեց  խորհրդակցություն,  որին մասնակցում էին  Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Արտակարգ Իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը,      Շիրակի մարզի այն համայնքների ղեկավարները, որտեղ հակակարկտային կայաններ են տեղադրված: Խորհրդակցության սկզբում Շիրակի մարզպետը նշեց, որ հանդիպման նպատակը առաջիկայում հակակարկտային կայանների գործարկման մեկ կենտրոնացված համակարգին անցնելու խնդիրն է: <Շիրակի մարզում ներկայումս տեղադրված է 44 հակակարկտային կայան, ևս 5 կայաններ կտեղադրվեն 2014թվականին, ես իսկապես կարևորում  եմ դրանց անխափան աշխատանքն, ինչպես նաև նոր կայանների տեղադրումը, քանզի կայանների աշխատանքի շնորհիվ Շիրակի մարզում վերջին մի քանի տարիներին կրկուտից վնասների թիվը բավական նվազել է: Այժմ պետք է համատեղ ջանքերով մեկ ընդհանուր համակարգին անցնենք>,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը: Արտակարգ  Իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանն էլ տեղեկացրեց, որ մեկ ընդհանուր համակարգի անցումը ենթադրում է ճգնաժամային կառավարման կենտրոնիում շուրջօրյա հերթապահություն, հսկողություն, ուժեղացված կապ, համատեղ աշխատանք հիդրոմետ ծառայության հետ: <Ցավոք Շիրակի մարզում այժմ չկա ռադիոլոկացիոն համարագ,ինչը, բնականաբար, խնդիր է, մինչ վերջերս Հայաստան ներկրված ռադիոլոկացիոն համակարգն արժեր 1-1.5մլն դոլար, այժմ ՀՀ կառավարությունը նոր առաջարկ է ստացել արտերկրից, որով հնարավոր է ներկրել  ռադիոլոկացիոն համակարգ, որն արժե 50 հազար դոլար>,-ասաց Հ. Մխիթարյանը: Սակայն փոխնախարարը տեղեկարցեց, որ այդ համակարգի ներկրման համար պետք դեռևս փորձարկել դրա հուսալիությունն ու աշխատանքի արդյունավետությունը: <Ամեն դեպքում, եթե  արդարացվի մեր սպասելիքները, ապա առաջին ներկրված ռադիոլոկացիոն համակարգը կտրամադրվի Շիրակի մարզին>,- նշեց Հայկարամ Մխիթարյանը: Այնուհետև պատասխանատուները պատասխանեցին համայնքապետերին հուզող հարցերին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 17:53:42