Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդարանական լսումներ Գյումրու Բժշկական կենտրոնում

04.04.2014

Ապրիլի 4-ի ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը  Գյումրու Բժշկական կենտրոնում կազմակերպել էր  Խորհրդական լսումներ Հայաստանի Հանրապետությունում <<Բժշկական շարունակական մասնագիտական զարգացման>> համակարգի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ, որի նպատակն էր  տեղեկացնելու ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի  բուժաշխատողներին  Հայաստանի Հանրապետությունում բժշկական շարունակական մասնագիտական զարգացման համակարգում  նախատեսվող փոփոխությունների մասին: Լսումներին մասնացել են ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի  բուժաշխատողներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ուսումնական հաստատությունների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բժշկական մասնագիտական ասոցիացիաների նախագահներ և անդամներ:   Բացման խոսքով  հանդես եկավ ՀՀ ԱԺ առողջապահության մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, այնուհետ մասնակիցներին ողջյունեց ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը,  ով իր ելույթում մասնավորապես նշեց. - իրականացվող ծրագրի կարևորությունը, որը նպաստելու է  մարզի բուժհաստատություններում առողջապահական համակարգի և առողջապահական ծառայությունների որակի, ինչպես նաև բուժական անձնակազմի մասնագիտական հատկանիշների  բարելավմանը: Զեկույցներով հանդես եկան ՀՀ ԱՆ աշխատակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը, անկախ փորձագետ, ՀԱԺԱԾ Մուրադ Կիրակոսյանը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի առողջապահության ծրագրի ղեկավար Գևորգ Յաղջյանը: Հանդիպման մասնակից առողջապահության ոլորտի ներկայացուցիչները հարցեր ուղղեցին պարոն Բաբլոյանին, ծավալվեց ակտիվ քննարկում ոլորտում առկա մի շարք խնդիրերի հետ կապված: Ամփոփելով լսումները <<Բժշկական շարունակական մասնագիտական զարգացման>> համակարգի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ, պարոն Բաբլոյանը կրկին անգամ  կարևորեց և շեշտեց, որ այն կխթանի բուժանձնակազմի շարունակական մասնագիտական զարգացմանը, ինչն իր հերթին կխթանի առողջապահական համակարգի և առողջապահական ծառայությունների որակի բարելավմանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 19:22:33