Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի հերթական անակնկալ նվերը ազատամարտիկների կանանց

07.04.2014

 

Մայրության և գեղեցկության օրվա առթիվ, Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբապրիլի 7-ին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում անցկացվեց տոնական միջոցառում:

Մարզպետարանն  այս անգամ միջոցառմանը հրավիրված կանանց ոչ միայն փորձել էր մշակութային տարաբնույթ համույթների և անհատ կատարողների  ելույթներով ողջունել, այլ նաև Ավետման տոնի առթիվ անկանկալ անել՝ բոլորին  ծաղիկներ շնորհելով: Միջոցառման ընթացքում  հնչեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղերձը, որում ասված է. «Կրկին լավ առիթ  է ներկայացել մեծարելու Ձեզ՝ սիրելի՛ մայրեր, ցույց տալու մեր անսահման սերն ու հարգանքը  Ձեր նկատմամբ: Բոլոր ժամանակներում հայ կինն ունեցել է իր արժանի դերն ու մասնակցությունը  ընտանիքի  կերտման, հայոց պետականության  ամրապնդման գործում, եղել և մնում է ազգապահպանության երաշխավորն ու մեր  դարավոր ավանդույթների կրողըԳարնանային այս  գեղեցիկ տոնի առթիվ կրկին անգամ շնորհավորելով մեր սիրելի մայրերին, կանանց, քույրերին և  դստրերին` մաղթում եմ քաջություն, անսահման սեր, խաղաղություն ու ընտանեկան երջանկություն»:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ «Անի» պարային համույթը, Գյումրու պետական սիմֆոնաիկ նվագախումբը  և այլ կատարողներ: Կինոթատրոնի դահլիճում ցուցադրված էին Գյումրու  գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների աշխատանքները: «Արտ» ընկերության նախագահ Արտյոմ Թումանյանը Գյումրու զոհված 10 ազատամարտիկների կանանց տոնի առթիվ հանձնեց Սև ծովի ափին  յոթնօրյա հանգստի անվճար հավաստագիր. ակցիան իրականացվել է Շիրակի մարզպետի  աջակցությամբ: Մարզպետի հովանավորությամբ, այդ ծրագրից կօգտվեն 50 ազատամարտիկների կանայք, որոնցից 20-ին մարտի 8-ի կապակցությամբ էին տրամադրվել հավաստագրերը:

 Տոնի առթիվ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը Մեծ հայրենականի մասնակից 22 կին-վետերանի ցուցաբերել է դրամական օգնություն:

ԳՅՈՒՄՐԻ, 7ԱՊՐԻԼԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 11:40:26