Նորություններ
Շնորհավոր Ձեր տոնը սիրելի մայրեր
07.04.2014
Հարգելի մայրեր, սիրելի կանայք և քույրեր.
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Կրկին լավ առիթ է ներկայացել մեծարելու Ձեզ սիրելի մայրեր, ցույց տալու մեր անսահման սերն ու հարգանքը Ձեր նկատմամբ:
Բոլոր ժամանակներում հայ կինն ունեցել է իր արժանի դերն ու մասնակցությունը ընտանիքի կերտման, հայոց պետականության ամրապնդման գործում, եղել և մնում է ազգապահպանության երաշխավորն ու մեր դարավոր ավանդույթների կրողը:
Գարնանային այս գեղեցիկ տոնի առիթով կրկին անգամ շնորհավորելով մեր սիրելի մայրերին, կանանց, քույրերին և դուստրերին, մաղթում եմ քաջառողջություն, անսահման սեր, խաղաղություն ու ընտանեկան երջանկություն:
Շիրակի մարզպետ՝ Ֆ. Ցոլակյան