Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Եվրոպայի չեմպիոնին շնորհավորեց Շիրակի մարզպետը

10.04.2014

Ապրիլի 10-ին  Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հյուրընկալեց գյումրեցի հունահռոմեական ըմբիշ, 22-ամյա Արթուր Ալեքսանյանին և նրա մարզիչին` Գևորգ Ալեքսանյանին:  Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը արդեն երրորդ տարին անընդմեջ դառնում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն: Շիրակի մարզպետը նախ շնորհավորեց ըմբիշին այսօրինակ հիանալ հաղթանակի համար այնուհետ նշեց, որ հպարտանում և հիանում է նրա մարզական հաջողություններով:  <Ես որքան տեղյակ եմ Քեզ նման դեռ ոչ մի հայ մարզիկ, ով ելույթ է ունենում Հայաստանի դրոշի ներքո երեք անգամ անընդմեջ Եվրոպայի չեմպիոն չի դարձել, սա իսկապես և ոգևորում, և ուրախացնում, և հպարտություն է ներշնչում: Հավատա դու ողջ հայ ազգի ու մասնավորապես, Շիրակի մարզի պարծանքն ես, բոլորս քեզ համար անհանգստանում էինք, հետևում քո մրցումներին անհաբերությամբ և, բնականաբար, ուրախացանք քո հաղթանակով>,- Եվրոպայիչեմպիոնի հետ զրույցում նշեց Ֆելիքս Ցոլակյանը: Շիրակի մարզպետը Արթուր Ալեքսանյանին դրամական պարգև հանձնեց` 1000դոլար, ինչպես նաև նրան տրվեց Շիրակի մարզպետարանի հուշամեդալ` սպորտի բնագավառում մեծ ձեռքբերումների համար: Շիրակի մարզպետի պատվոգրով և հուշանվերով պարգևատրվեց նաև Արթուր Ալեքսանյանի հայրը` Գևորգ Ալեքսանյանը, ով նաև Արթուր  մարզիչն է: Այնուհետև Շիրակի մարզպետն հետաքրքրվեց մարզիկին ու մարզիչին հուզող խնդիրներով, վերջիններս էլ առանձնահատուկ շնորհակալություն հայտնեցին մարզպետին` ջերմ վերաբերմունքի և մշտական հոգածության համար:

     Հիշեցնենք, որ  Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը 5:0 հաշվով հաղթեց թուրք Չենկ Իլդեմին եւ երրորդ անգամ անընդմեջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Գյումրեցի  «Սպիտակ Արջը» Ֆինլանդիայում անցկացրած հինգ գոտեմարտերում վաստակեց 38 միավոր:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 11:40:26