Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Վերածնունդ,, փառատոնի կազմկոմիտեի անդամները մարզպետին հյուրր

11.04.2014

Ապրիլի 11-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց երաժիշտ-կատարողների <Վերածնունդ> միջազգային վեցերորդ փառատոնի կազմկոմիտեի անդամներին: Ողջունելով հյուրերին` մարզպետը նշեց, որ ուրախ է, որ արդեն ավանդական դարձած փառատոնը ամեն տարի ընդարձակում է սահմանները: <Գյումրին միշտ եղել է արվեստի ու մշակույթի կենտրոն Հայաստանում, երկրաշարժից հետո, որքան էլ դժվարությամբ, սակայն Գյումրին կարողացավ շտկել մեջքն ու Վերածնունդն այս ճանապարհին մի նոր վերածնունդ դարձավ մեզ համար, ամեն օր չէ որ Գյումրիում շուրջ 3000 երաժիշտ կատարողներ է հյուրընկալվում, ամեն օր չէ, որ Գյումրիում դասական երաժշտության մրցույթներ են լինում, դասեր են անցկացվում հանրահայտ մասնագետների կողմից, այնպես որ <Վերածնունդն> իսկապես կայացել է ու դարձել է սիրված մշակութային միջոցառում>,-ասաց մարզպետը: Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Կարինե Ավդալյանն էլ հյուրերին ներկայացնելով մարզպետին նշեց, որ իրենք առանձնահատուկ շնորհակալ են մարզպետից <Վերածնունդ> փառատոնի կայացման հարցում աջակցելու, տարբեր խնդիրներ կարգավորման համար: Այնուհետև մտերմիկ զրույց ծավալվեց տարբեր երկրներից ժամանած երաժիշտների ու Ֆելիքս Ցոլակյանի միջև: ԽՍՀՄ խողովրդական արտիստ Զուրաբ Սոտկիլավան նախ շնորհակալություն հայտեց մարզպետին ջերմ ընդունելության համար այնուհտև նշժեց. <Ես միշտ ասել եմ` Գյումրին առանձնանում է մշակութային շնորհքով, հավատացեք, գյումրեցի փոքրիկ երեխաները տաղանդաշատ են, ինչն իսկապես ուրախալի է, այս փառատոնը ես ողջունեում եմ և նրան մասնակցում մեծ ուրախությամբ>:  Փառատոնի մասին ջերմ գովեստի խոսքերով հանդես եկան նաև կազմկոմիտեի մյուս ներկայացուցիչները: Նշենք, որ ապրիլի 10-ից մեկնարկեց   երաժիշտ-կատարողների <Վերածնունդ>  միջազգային վեցերորդ փառատոնը, որն այս տարի  նվիրված է Արմեն Տիգրանյանի 135 ամյակին: Կազմկոմիտեի տվյալներով, փառատոնին մասնակցելու հայտ արդեն ստացվել է ավելի քան 2700 կատարողից՝ 35 երկրից: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա ապրիլի 12-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:

Հանդիպման ավարտին Ֆելիքս Ցոլակյանը հյուրերին հանձնեց հուշանվերներ և հաջող ընթացք ցանկացավ արդեն ավանդական դարձած մշակութային այս մեծամասշտաբ միջոցառմանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 11:40:26