Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

99 տարի անց...

24.04.2014

Սիրելի հայրենակիցներ.

99 տարի առաջ Օսմանյան Թուրքիան իրագործեց հրեշավոր մի ծրագիր, որի արդյունքում մեկ ու կես միլիոն անմեղ մարդիկ դարձան իր նմանը չունեցող՝ մարդկության դեմ ուղղված ոճրագործության զոհ: Այդ եղերական իրադարձություններից անմասն չեն մնացել նաև հազարավոր շիրակցիներ, որոնց մի մասի աճյուններն ամփոփված են Հեր Հերի ձորում:

Ամեն տարի այս օրը համայն հայությունը ոգեկոչում և սգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Մեծ եղեռնը վերապրածների, նրանց ժառանգների ու ողջ հայության համար ցեղասպանությունը ոչ միայն անցյալի իրողություն է, այլև ներկայի ու ճակատագրի անքակտելի մաս: Մարդկության դեմ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար պատմական արդարության վերականգնման խնդիր է:

Հայ ժողովուրդը լիահույս է և համոզված, որ պատմական արդարության վերականգնումն անխուսափելի է, որ Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցը դառնալու է արդարության և մեղքերն ընդունելու ժամանակաշրջան:

 Խոնարհվելով անմեղ զոհերի հիշատակի առաջ մեր ժողովրդին ցանկանում եմ հավատ վաղվա լուսավոր օրվա նկատմամբ և անկոտրում կամք ու ոգի:

 

                                                                                                                                                Ֆ. ՑՈԼԱԿՅԱՆ

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 17:53:42