Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում ,,Հայջրմուղկոյուղի,,ընկերության գլխավոր տնօրենի հետ

07.05.2014

Մայիսի 7-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեց «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին և ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներին: Հանդիպման ընաթցքում կողմերն հիմնականում զրուցեցին  «Հայջրմուղկոյուղի» ընկերության կողմից իրականացված ներդրումային աշխատանքների  վերաբերյալ: Շիրակի մարզպետը կարևորելով Գյումրիում և հարակից մի շարք համայնքներում իրականացված վերականգնողական աշխատանքները, նշեց, որ դրանք իսկապես կնպաստեն ջրամատակարարման որակի բարձրացմանը: Այնուհետև Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձավ 2014-ի անելիքներին: Այս տարի պետական բյուջեի միջոցներով մարզպետարանի կողմից իրականացվելիք ծրագրերի շրջանակում կսկսվեն Գյումրի քաղաքի մի շարք  փողոցների ասֆալտապատման աշխատանքներ, այս առումով խնդիրներ չլինելու համար մարզպետը Պատրիկ Լորենին առաջարկեց աշխատել համագործակցված: < Մեզ համար այսօր գերխնդիր է, որ մինչ փողոցների հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների մեկնարկը  «Հայջրմուղկոյուղի» ընկերությունն արդեն ավարտած լինի ջրագծերի հետ կապված աշխատանքները, որպեսզի մեզանից հետո դրանք չքանդվեն>,-ասաց Շիրակի մարզպետը:  Ֆելիքս Ցոլակյանի խոսքերով միայն փոխգործակցված աշխատանքով հնարավոր կլինի զերծ մնալ ավելորդ թյուրիմացություններից ու աշխատանքային բացթողումներից:  <Ձեր կողմից  աշխատանքներ չիրականացնելը խոչընդոտում է նաև նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմմանը, քանզի աշխատանքների ծավալները հստակ չեն լինում>,-ավելացրեց մարզպետը:

Պատրիկ Լորենը խոստացավ հանդիպումից հետո հետամուտ լինել նախանշված աշխատանքների առավել արագ իրականացմանը:

Այնուհետև կողմերն անդրադարձան Արթիկ քաղաքում իրականացված աշխատանքներին, առաջիկայում Անիի տարածաշրջանում նախատեսված ներդրումային ծրագրին, որն ապահովելու է տարածաշրջանի մի շարք գյուղերի խմելու ջրի խնդրի կարգավորումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Արթիկի տարածաշրջանի գյուղերի ջրամատակարարման խնդրին, այժմ ընթանում են մի քանի համայնքների` դրենաժային համակարգից ջրամատակարարում իրականացնելու համար նախագծա-նախահաշվային փաստաթղթերի հստակեցման  աշխատանքները:

Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետն ու Պատրիկ Լորենը պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկա մի քանի օրերի ընթացում շրջայց իրականացնել Արթիկի տարածաշրջանում` ծանոթանալու համայնքներին` ջրամատակարարման և սպասարկման առումով հուզող հիմնախնդիրներին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44