Նորություններ
Այսօր Երկրապահի օրն է
08.05.2014
Հարգարժան երկրապահներ.
ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Երկրապահի օրվա կապակցությամբ:
Անգնահատելի է Ձեր ունեցած ներդրումն ու ավանդը Արցախյան ազատամարտի հաղթանակի կերտման գործում:
Մենք խոնարհվում ենք բոլոր այն հայրենասեր, խիզախ հայորդիների և նրանց հերոս մայրերի առջև, ովքեր իրենց կյանքը նվիրեցին ազատության վեհ գաղափարի համար:
Մայիսյան այս գեղեցիկ ու անկրկնելի տոնի կապակցությամբ ցանկանում եմ Երկրապահ կամավորականներին, նրանց ընտանիքներին քաջառողջություն, անձնական երջանկություն և հաջողություններ` ի փառս մեր Հայրենիքի բարօրության ու հզորության:
Ամենաջերմ բարեմաղթանքներով՝
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյան