Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այսօր Երկրապահի օրն է

08.05.2014

Հարգարժան երկրապահներ.

ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ  Ձեզ Երկրապահի օրվա կապակցությամբ:

Անգնահատելի է Ձեր ունեցած ներդրումն ու ավանդը Արցախյան ազատամարտի հաղթանակի կերտման գործում:

Մենք խոնարհվում ենք բոլոր այն հայրենասեր, խիզախ հայորդիների և նրանց հերոս մայրերի առջև, ովքեր իրենց կյանքը նվիրեցին ազատության վեհ գաղափարի համար:

Մայիսյան այս գեղեցիկ ու անկրկնելի տոնի կապակցությամբ ցանկանում եմ Երկրապահ կամավորականներին, նրանց ընտանիքներին  քաջառողջություն, անձնական երջանկություն և հաջողություններ` ի փառս մեր Հայրենիքի բարօրության ու հզորության:

  

Ամենաջերմ բարեմաղթանքներով՝

Շիրակի մարզպետ       Ֆելիքս Ցոլակյան

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23