Նորություններ
Հավերժ փառք Հերոսներին...
09.05.2014
Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ վետերաններ:
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ և Արցախի ազատագրման 20-րդ տարելիցների կապակցությամբ: Մայիսի 9-ը մեր պապերի, հայրերի և որդիների պատմական հաղթանակների միասնական տոնն է, ինչպես նաև հայրենիքի խաղաղ վերածննդի գրավականը:
Այսօր մեզ համար կրկնակի տոն է մենք նշում ենք Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձը: Իրենց պապերի և հայրերի արժանավոր ժառանգները Շուշիի ազատագրմամբ մայիսի 9-ին հաղորդեցին նոր իմաստ: Ցավոք, մեր խաղաղությունը մեզ պարտադրվեց բազմաթիվ ու թանկ զոհերի գնով: Փա՛ռք մեր հերոսներին:
Մենք խոնարհվում ենք բոլոր այն հայրենասեր, խիզախ հայորդիների առջև, ովքեր իրենց կյանքը նվիրեցին ազատության վեհ գաղափարին և պարտավոր ենք միշտ ուշադրության արժանացնել արցախյան ազատամարտում զոհված մեր եղբայրների ընտանիքներին, մշտապես օգնել և նրանց կյանքը դարձնել հնարավորինս բարեկեցիկ:
Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիս և հատկապես Մեծ Հայրենականի վետերաններին ու Արցախյան պատերազմի մասնակիցներին Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ, ցանկանում քաջառողջություն, երջանկություն և տոնական բարձր տրամադրություն:
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆ