Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հավերժ փառք Հերոսներին...

09.05.2014

 

Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ վետերաններ:

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ և Արցախի ազատագրման 20-րդ տարելիցների կապակցությամբ: Մայիսի 9-ը մեր պապերի, հայրերի և որդիների պատմական հաղթանակների միասնական տոնն է, ինչպես նաև  հայրենիքի խաղաղ վերածննդի գրավականը:

Այսօր մեզ համար կրկնակի տոն է մենք նշում ենք Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձը: Իրենց պապերի և հայրերի արժանավոր ժառանգները Շուշիի ազատագրմամբ մայիսի 9-ին հաղորդեցին նոր իմաստ:   Ցավոք, մեր խաղաղությունը մեզ պարտադրվեց բազմաթիվ ու թանկ զոհերի գնով: Փա՛ռք մեր հերոսներին:

Մենք խոնարհվում ենք բոլոր այն հայրենասեր, խիզախ հայորդիների առջև, ովքեր իրենց կյանքը նվիրեցին ազատության վեհ գաղափարին և պարտավոր ենք միշտ ուշադրության արժանացնել արցախյան ազատամարտում զոհված մեր եղբայրների ընտանիքներին, մշտապես օգնել  և  նրանց կյանքը դարձնել  հնարավորինս բարեկեցիկ:

Կրկին անգամ շնորհավորում եմ  բոլորիս և հատկապես Մեծ Հայրենականի վետերաններին ու Արցախյան պատերազմի մասնակիցներին Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ, ցանկանում քաջառողջություն,  երջանկություն և  տոնական բարձր տրամադրություն:

 

  ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ                     ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:36:44