Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լիոնից ժամանած բժիշկները մարզպետի հյուր

12.05.2014

Մայիսի 12-ին Շիրակի մարզպետն հանդիպեց Ֆրանսիայի Լիոն քաղաքից Գյումրի ժամանած հոգեբույժ-մասնագետների,  ովքեր մեկ շաբաթ կհյուրընկալեն Գյումրիում և դասընթացներ ու սեմինարներ կանցկացնեն տեղի մասնագետների համար: Հյուրերին Շիրակի մարզպետի մոտ ուղեկցում էր Գյումրու Հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Նադյա Վարդանյանը:  Ողջունելով նրանց Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ չափազանց կարևոր է, որ նույն մասնագիտությամբ մարդիկ հանդիպում են և փորձի ու գիտելիքների փոխանակում է լինում: <Ես վստահ եմ ձեր այցելությունը երկուստեք օգտակար է լինելու: Մեզ մոտ, իհարկե, պայմաններն ու հնարավորություններն այն չեն, ինչ Ֆրանսիայում են, սակայն մեր բժիշկ-մասնագետներն ամեն ինչ անում են հիվանդներին հնարավորությունների սահմաններում օգնելու և բուժելու համար, խոսքս հատկապես հոգեկան հիվանդությունների մասին է: Շիրակի մարզում այսօրինակ խնդիրներն առավել ակտուալ են վերջին տարիներին, քանի որ մենք երկրաշարժ տեսած մարզ ենք և այժմ սերունդներն այդ երկրաշարժի ազդեցությունն իրենց վրա իսկապես զգում են>,-ասաց պարոն Ցոլակյանը:

Լիոնի Վինաթիեր հոգեբուժարանի տնօրեն Ուբեղ Մոնիեն նախ շնորհակալություն հայտնեց  մարզպետին ջերմ ընդունելության համար, այնուհետև ընդգծեց, որ ինքը ևս համաձայն է նրա  հետ, որ իրենց համար ևս կարևոր է փորձի փոխանակումն ու գիտելիքների ու աշխատանքների մեթոդների մասին երկուստեք քննարկումը:  <Հարգելի պարոն Ցոլակյան ես ուրախ եմ, որ Դուք բժիշկ չլինելով կարևերում եք այս ոլորտում խնդիրների հապշտապ լուծումը, տեղեկացված եք դրանց մասին, իսկ դա այնքան կարևոր պայման է: Ես ևս կողմ եմ փոխադարձ այցելություններին ու շփումների ակտիվացմանը>,-ասաց Ուբեղ Մոնիեն:

Այնուհետև կողմերն անդրադարձան հոգեբուժության բնագավառում առկա հիմնախնդիրներին, հատկապես կարևորելով մանկական հոգեբուժությանը, մանկական հոգեբանների վերապատրաստումը, քանզի այժմ Գյումրիում այսպիսի մասնագետներ չկան:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 13:20:24