Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավստրիացի բարերարի հրաժեշտի հանդիպումը մարզպետի հետ

15.05.2014

Մայիսի 15-ին Շիրակի մարզպետն ընդունեց Գյումրու Մոր և մանկան հիվանդանոցի հովանավոր պրոֆեսոր Գյունտեր Պետերին, ով իր առաքելությունն ավարտում էր որպես ՀԿ ղեկավարի, և, ինչպես հավաստեց պարոն Գյունտերը՝ այսուհետ կգա՝ որպես բարեկամ: Պրոֆեսոր Գյունտերը 30 տարի աշխատել է Ավստրիայի Նիդերօստերայխ երկրամասի Շայբս քաղաքի կենտրոնական հիվանդանոցում՝ որպես տնտեսական տնօրեն: Թոշակի անցնելուց հետո Ավստրիայում ստեղծված <<Գյումրու Ավստրիական Մանկական  հիվանդանոցին օժանդակող միություն>>ՀԿ-ի կողմից ստացել է հրավեր հասարակական սկզբունքներով կազմակերպչական հարցերով  աջակցելու կազմակերպությանը: Շնորհիվ պարոն Գյունտերի՝ հիվանդանոցում իրականացվել են բազմաթիվ  ծրագրեր`2001 թվականին հիվանդանոցում ստեղծվել է <<Պրոյեկտ խումբ >>որի միջոցով հիվանդանոցին վերաբերող  բազմաթիվ խնդիրներ քննարկվել  և ստացել են համապատասխան լուծում. 2001 թվականից մինչ օրս ֆինանսավորվում է հիվանդանոցի խոհանոցը՝ ապահովելով հիվանդներին անվճար սննդով, 2002 թվականին գնել և հիվանդանոցին է նվիրաբերել համակարգչային տեխնիկա և բուժ պարագաներ,2004 թվականից մինչ օրս կազմակերպվել է քույրերի և բժիշկների վերապատրաստման ծրագիր, շաքարային դիաբետով տառապող երեխաների համար գնվել  համապատասխան դեղորայք, իրականացվել է հիվանդանոցի տարածքի բարեկարգում և խաղահրապարակի ստեղծում: 2005 թվականից մինչ օրս շարունակվում է հիվանդանոցի համար բուժ գործիքների ձեռքբերման և հիվանդանոցի բուժ սարքավորումների ծրագիրը. 2008թվականին գնվել  և մինչ այժմ  օգտագործվում է մարզում միակ գազանալիզատոր սարքավորումը, որի բավականին ծախսատար  սպասրկումը և համապատասխան ռեագենտների   ձեռքբերումը իրականացվում  է բարերար կողմից: 2008թվականից շարունակվում է բուժ-սպասրկման ծրագիրը, որի շրջանակներում ամբուլատոր և ստացիոնար բուժում են ստանում սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքների երեխաներ: Բացի վերոհիշյալ ծրագրերից պրոֆեսոր Գյունտեր Պետերի կողմից  իրականացվել են նաև բարեգործական բազմաթիվ տարբեր ծրագրեր` սրտի բնածին արատով երեխաների վիրահատության ֆինանսավորում, <<նապաստակի շրթունք>>բնածին արատով մի քանի երեխաների վրահատություն, Գյումրու մանկատների սաների համար հագուստի, կոշկեղենի, խաղալիքների և այլ անհրաժեշտ պարագաների ձեռքբերում և այլն: Ինչպես նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, - Ձեր բարեգործությունները թվելու համար մեկ հանդիպումը չի բավականացնի, քանզի այն նախ չի սահմանափակվում միայն Գյումրու Մոր ու Մանկան հիվանդանոցով, Ձեր բարեգործության աշխարհագրությունը սկիզբ է առնում Գյումրիում, գնում պտտվում է ողջ հանրապետությունով` Իջևան, Երևան, տարբեր մանկատներ ու նորից վերադառնում Գյումրի՝ Շերամ Անի թաղամասերի բնակիչներին օգնություն, դպրոցի ջեռուցում, մանկավարժական ինստիտուտի ուսանողներին օժանդակություն: Եվ այս ամենը մեկ բառով` բարեգործություն: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ Ձեր կատարած բոլոր գործերի համար և հուսալ, որ հետագայում էլ, որ վերադառնաք կրկին մի լավ բան կանեք Ձեզ համար արդեն հոգեհարազատ դարձած հիվանդանոցի համար: Պարոն Գյունտերը ևս իր շնորհակալությունը հայտնեց մարզպետին՝ ոլորտի հանդեպ ցուցաբերած ուշադրության համար, և հույս հայտնեց, որ նախ անպայման կվերադառնա, որովհետև ինքն ու հիվանդանոցի գլխավոր բժիշկ Աշոտ Կուրղինյանը ընկերներ են և մտերմություն են անում ընտանիքներով, ապա անցած 13 տարիներն, իրոք, իրեն պարտավորեցնում են շարունակել բարեգործությունը, ինչն էլ ինքը պատրաստ է կատարել: Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը պատվոգիր և հուշամեդալ հանձնեց պարոն Գյունտերին կատարած աշխատանքների համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-11 16:22:46