Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այսօր Ընտանիքի միջազգային օրն է

15.05.2014

 

2014 թվականը հայտարարված է ընտանիքի տարի: Միջազգային հանրությունը 1993 թվականից սկսած  ճանաչում է  մայիսի 15-ը՝ որպես  ընտանիքի օր: Օրվա առիթով Շիակի մարզպետն այսօր անակնկալ մատուցեց գյումրեցի բազմազավակ երկու ընտանիքների. այցելեց նրանց  նվիրներով՝  լվացքի մեքենաներ: Նվերից առավել ընտանիքները տպավորված էին Ֆելիքս Ցոլակյանի այցելությունից ու ջերմ զրույցից: Առաջին ընտանիքը, ուր այցելեց Շիրակի մարզպետը, Արշակ Պետրոսյանի ընտանիքն էր: Պետրոսյանները  ունեն տաս երեխա, նրանցից երկուսն արդեն չափահաս են: Ողջունելով նրանց՝ Ֆելիքս Ցոլակյանը  շնորհավորեց ,,Ընտանիքի օրվա,, կապակցությամբ ու նշեց, որ նրանք իրապես օրինակ կարող են ծառայել շատ երիտասարդների համար:  ,,Ես շատ եմ կարևորում ընտանիքի դերը մեր հասարակության զարգացման գործում, ընտանիքից է սկսվում ամեն ինչ: Ընտանիքը մեր փոքր հայրենիքն է, ամուր ընտանիք`նշանակում է ամուր հայրենիք: Ես այնքան ուրախ եմ, որ այսօր Ձեզ եմ հանդիպել, մի ընտանիք, որը բազմանդամ է, բայց երջանիկ ու համրեաշխ, Ձեզ մաղթում եմ բարեկեցություն ու հաջողություն,, - ասաց Ֆելիքս Ցոլակյանը: Պետրոսյանների տատիկն ուրախությամբ փաստեց, որ առաջին անգամ են իրենց այսօրինակ ուշադրության արժանացնում` չմոռանալով նշել, որ իրենք շնորհակալ են մարզպետին նաև կանանց միամսյակի կապակցությամբ տրված դրամական աջակցության համա:

Շիրակի մարզպետն այնուհետև այցելեց Վարդան Հակոբյանի ընտանիքին: Այստեղ մեծանում է ութ երեխա, բոլորն էլ անչափահաս: Մարզպետի այցելությունից ու անակնկալից ոգևորված ընտանիքի հայրը` Վարդան Հակոբյանը, նախ շնորհակալություն հայտնեց ուշադրության համար, այնուհետև նշեց. - Պարոն Ցոլակյան, այնքան ուրախալի է, որ մեր ընտանիքի նման բազմազավակ ընտանիքները մշտապես Ձեր և Ձեր  աշխատակիցների ուշադրության կենտրոնում են. մենք դրա համար անչափ զգացված ենք, այսպիսի պահերի ևս մեկ անգամ մտածում եմ, որ իմ երկրի համար մի բան կարողացել եմ անել` երկու արու զավակ եմ պարգևել և վեց աղջիկ, մեր երկրին առողջ երեխաներ շատ են պետք:

Այս մտքի հետ համաձայնեց նաև պարոն Ցոլակյանը, ով լրագրողների հետ զրույցում փաստեց, որ հայերը միշտ էլ շատ երեխաներ են ունեցել, անգամ ամենադժվար պահերին, ցավոք հիմա իրավիճակն այլ է:  - Ես ցավում եմ, որ առաջվա նման հիմա հայ ընտանիքներում շատ երեխաներ քչերն են ունենում, բայց չպետք է մոռանալ ժողովրդական խոսքը, որ յուրքանչյուր երեխա իր հաջողությունն ունի, չպետք է ընկրկել դժվարությունների առջև: Ես հասկանում եմ, որ բազմաթիվ խոչընդոտներ կան, բնական է՝ դժվարություններ կան, իսկ բազմազավակ ընտանիքներում այդ խնդիրներն ավելի շատ կլինեն, սակայն մեր ազգի պահպանման համար շատ բալիկներ ունենալը կարևոր պայման է: Ես ուրախ եմ, որ վերջին տարիներին պետական մակարդակով այս խնդրին ուշադրություն է դարձվում, խոսքս թե գումարների տրամադրման, թե տարատեսակ նոր ծրագրերի մասին է, ես հասկանում եմ, որ սա դեռ շատ քիչ է, սակայն քայլեր ձեռնարկվում են, և դա արդեն ուրախալի է, -ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 19:22:33