Նորություններ
Շիրակի մարզպետը մասնակցեց ,,Շնորհալի նկարիչ,, փառատոնին
21.05.2014
Մայիսի 21-ին Գյումրու ,,Փյունիկ,, և ,,Արմինե,, կրթամշակութային հկ-ները կազմակերպել էին ,,Շնորհալի նկարիչ,, փառատոնը, որին մասնակցում էին Գյումրու թվով 8 ներառական կրթությամբ դպրոցների 50 երեխաներ: Միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ներառական կրթությամբ դպրոցների տնօրեններ: Միջոցառմանն անակնկալ հյուրընկալվեցին Գյումրիում տեղակայված սահմանապահ զորամասի ներկայացուցիչներ, ովքեր իրենց հետ բերել էին քաղցրավենիք և պաղպաղակ: Միջոցառման մասնակիցներին շնորհավորեց Շիրակի մարզպետը, փառատոնը համարելով մասնակիցների առաջին լուրջ փորձությունը, ինչ համար իրենք ստանում են պատվոգիր: Պատվոգրից բացի Շիրակի մարզպետը բոլոր 50 մասնակիցներին հանձնեց նվերներ այդ հիշարժան օրվա կապակցությամբ: Միջոցառման համերգային մասի ավարտին մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը պատվոգրեր հանձնեց ներառական կրթությամբ դպրոցների տնօրեններին և նրանց ներկայացուցիչներին: